Հիփոթեք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով
Վարկի առավելագույն գումար
60 000 000 AMD
Տարեկան տոկոսադրույք
Անվ.` 11.4%-16.6%
Փաստ.` 12.7%- 19%
Վարկի առավելագույն ժամկետ
30 տարի
Նախնական որոշման կայացման ժամկետ
մինչև 1.5 աշխատանքային օր
Վարկի ձևակերպման վայր | Ձեռքբերվող անշարժ գույքի գտնվելու բնակավայրի (մարզի) (կամ բնակավայրի մոտ գտնվող մասնաճյուղ) և/կամ հաճախորդի փաստացի հասցեով ցանկացած մասնաճյուղ: Մասնաճյուղի բացակայության դեպքում՝ մոտակա մասնաճյուղ հաճախորդի հայեցողությամբ: | |
Ձեռք բերվող գույք | Գոյություն ունեցող և կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք | |
Արժույթ | AMD | |
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն | 70% | |
Նվազագույն կանխավճար | Սկսած 7.5% (լրացուցիչ ապահովության դեպքում, հակառակ դեպքում՝ 30%) | |
Վարկի առավելագույն գումար | մինչև 35,000,000 AMD (ներառյալ) | մինչև 60,000,000 AMD (ներառյալ) |
Ձեռք բերվող անշարժ գույքի առավելագույն արժեք | Անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված շուկայական արժեքի առավելագույն չափը կազմում է 55 մլն AMD | Անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված շուկայական արժեքի առավելագույն չափը կազմում է 90 մլն AMD |
Վարկի նվազագույն գումար | 1,000,000 AMD | |
Տարեկան անվանական տոկոսադրույք AMD* | 1.11.6%-13.4% 2. կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու դեպքում հնարավոր է նաև 12.3%-14.1% 50% և ավել կանխավճարի դեպքում` 1. 11.4%-13.2% 2. կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու դեպքում հնարավոր է նաև 12.1%-13.9% | 1.14.1%-15.9% 2. կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու դեպքում հնարավոր է նաև 14.8%-16.6% 50% և ավել կանխավճարի դեպքում` 1. 13.9%-15.7% 2. կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու դեպքում հնարավոր է նաև 14.6%-16.4% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 12.7%-19% | |
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ | |
Անվանական տոկոսադրույքի փոփոխում | 1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել ՈՒՎԿ Ազգային հիփոթեքային ընկերություն ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով: 2. Ուշադրություն` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների: | |
Առավելագույն ժամկետ | 30 տարի - AMD | |
Նվազագույն ժամկետ | 10 տարի - AMD | |
Մարման եղանակ | Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում) | |
Վարկի տրամադրման եղանակ | Միանվագ, անկանխիկ | |
Վարկի վաղաժամկետ մարում | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են՝ - առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները: - վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկը: Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները: | |
Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | 1.5 աշխատանքային օր | |
Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ | 20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո | |
Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո | |
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո | |
Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար | Վարկի գումարի 0.06% Կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու տարբերակ 2 դեպքում միջնորդավճար սահմանված չէ | |
Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | 1,000 AMD | |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 26,000 AMD | |
Գրավից ազատում | 2 000 ՀՀ դրամ | |
Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (ըստ հաճախորդի ցանկության) | Համաձայն Բանկի սակագների | |
Գրավի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության) | ||
Սեփականության իրավունքի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության) | ||
Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար | 10 000 - 25 000 ՀՀ դրամ | |
Տրամադրված վարկերի ապահովածություն հանդիսացող գրավադրված գույքը (շարժական/անշարժ) վաճառելու համաձայնություն կամ արդեն իսկ այլ վարկային կազմակերպության/բանկի գրավով ծանրաբեռնված գույքի գրավադրմամբ նոր վարկի տրամադրման/ձևակերպման թուլտվություն | 50,000 ՀՀ դրամ | |
Հաճախորդի պահանջով այլ ապահովածության միջոցով անշարժ գույքի փոխարինում, որը հանդիսանում է վարկային պարտավորության ապահովածություն | 30,000 ՀՀ դրամ | |
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Հաճախորդի պահանջով ցանկացած գրավի մասնակի ազատում, որը հանդիսանում է պայմանագրի ապահովածություն | 20,000 ՀՀ դրամ | |
Հաճախորդի պահանջով գրավատուի, վարկային պարտավորության մասով ապահովություն հանդիսացող անշարժ գույքի փոխարինում/ավելացում | 20, 000 ՀՀ դրամ | |
Վարկառուի/համավարկառուի փոփոխություն, համավարկառուի բացառում | 30,000 ՀՀ դրամ | |
Բանկային հաշիվների բացում/ վարում | Համաձայն Բանկի սակագների | |
Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում տույժեր | Տույժ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսային գումարի նկատմամբ` 0,13%-ի յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար | |
Գումարի կանխիկացում | Համաձայն հաշվի սպասարկման սակագների | |
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն | |
Ապահովագրություն | Ապահովագրումը իրականացվում է մեկ տարի ժամկետով բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրումը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար:
| |
Անձնական ապահովագրում` վարկի ողջ ժամկետի համար | Ապահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում են Վարկառուն/համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջև վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան/ վարկի մնացորդի չափով |
*Հաճախորդի կողմից աշխատավարձ ստանալիս Բանկում գործում են լրացուցիչ արտոնություններ: Բանկից աշխատավարձ չստանալու դեպքում այդ արտոնությունը կարող է չեղյալ համարվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա այդ արտոնության չափով:
ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր
Գործող պայմաններ՝ 20.12.2021-31.05.2022
Գործող պայմաններ՝ 01.06.2022-31.12.2022
Կարգավիճակ | 1. ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե 2. ՀՀ քաղաքացի |
Համավարկառու | Համավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, կամ այլ ազգականներ, որոնք ապրում են Վարկառուի հետ միասին): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2: |
Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
Աշխատանքային փորձ | 1. 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում 2. Ընդհանուր աշխատանքային ստաժ` առնվազն 1 /մեկ/ տարի Ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում: |
Տարիք | Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը |
Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ
Գրավի առարկա | Ձեռք բերվող անշարժ գույք |
Գույքի գտնվելու վայրը | ՀՀ |
Լրացուցիչ ապահովություն | 1. Գոյություն ունեցող անշարժ գույքի ձեռքբերման վարկավորման դեպքում լրացուցիչ գրավ ներկայացնելու դեպքում, որը հանդիսանում է գոյություն ունեցող անշարժ գույք, կանխավճարը կարող է սահմանվել սկսած 10%-ից (մինչև 30 տարեկան չամուսնացած շահառուների համար 7.5%, «միայն այն դեպքում, երբ OTI գործակիցը <= 45%, իսկ վարկի գումարը փոքր է 35 մլն ՀՀ դրամից» բնակարանը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում ), ընդ որում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն չի կարող գերազանցել 70%, որտեղ գրավի արժեքը հաշվարկվում է 2 անշարժ գույքերի արժեքների հանրագումարի հիման վրա և վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռք բերվող գույքի գնահատված արժեքից և առուվաճառքի գնից նվազագույնի 90%-ը ( մինչև 30 տարեկան չամուսնացած շահառուների համար 92.5%, բնակարանը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում):
2. Կառուցվող անշարժ գույքի վարկավորման դեպքում (բազմաբնակարան շենքերում) հնարավոր է վարկավորման երկու սխեմա.
ա) վարկը ապահովված է միաժամանակ և կառուցվող անշարժ գույքով և գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 70%, միաժամանակ չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը, ինչպես նաև չպետք է գերազանցի գոյություն ունեցող անշարժ գույքի գնահատված արժեքի 90%-ը ( մինչև 30 տարեկան չամուսնացած շահառուների համար 92.5%, բնակարանը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում):
բ) վարկը ապահովված է կառուցվող անշարժ գույքով կամ գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 70%, միաժամանակ, չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը: |
Լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում Գրավատուի նկատմամբ պահանջներ | Լրացուցիչ անշարժ գույքի գրավատու կարող է լինել Վարկառուն կամ Համավարկառուն, ինչպես նաև Վարկառուի հետ հետևյալ բարեկամական կապի մեջ գտնվող ֆիզիկական անձը – վարկառուի ամուսին/կին, կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, քույրերի/եղբայրների ամուսիններ/կանայք, ամուսնու/կնոջ ծնողներ, մորաքույր/հորաքույր, մորեղբայր/հորեղբայր, այլ բարեկամներ, որոնք բնակվում են Վարկառուի հետ: |
Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում | Գնահատումը իրականացվում է Բանկի կողմից հավատարմագրված անկախ գնահատողի կողմից: Ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ |
Գույքի ապահովագրություն`վարկի ամբողջ ժամկետի համար | Գրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով |
Վարկ/գրավ հարաբերակցություն հաշվարկի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. Գրավի արժեք = լրացուցիչ գրավի գնահատված արժեք (100%) + կառուցվող բնակելի անշարժ գույքի` կառուցապատողի հետ կնքված պայմանագրով նախատեսված գնի 50%:
Վարկառուն պարտավոր է վարկի տրամադրման պահից 270 օրվա ընթացքում ներկայացնել Բանկ սեփականության վկայական, որը վկայում է անշարժ գույքի 100%-ոց ավարտվածության մասին: Գույքի 100%-ոց ավարտվածության մասին սեփականության վկայականի չտրամադրման դեպքում, 270 օրացույցային օրվա ընթացքում:
Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ:
Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:
Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`
- Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ
- Վարկի տարեկան տոկոսադրույք` 11.4%
- Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*11.4/100/365=3,123 ՀՀ դրամ
- Հերթական մարումից հետո վարկի մայր գումարի մնացորդ` 9,900,000 ՀՀ դրամ
- Հերթական մարումից հետո վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի` 9,900,000*11.4/100/365=3,092 ՀՀ դրամ
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
- Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
- Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
- ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ "ԱՔՌԱ" վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
- Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:
Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ
Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ
«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»
Թարմացվել է առ՝ 13-11-2024թ., 12:31