ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էլեկտրոնային հայտում համաձայնության համապատասխան նշումը կատարելով՝ Դուք հաստատում եք, որ տեղեկացված եք սույն Ծանուցմանը և տալիս եք Ձեր  համաձայնությունն առ այն, որ Բանկը մշակի Ձեր անձնական տվյալները, այն է` անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական քարտի/հանրային ծառայության համարանիշի կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի տվյալներ, հասցե, հեռախոսահամար և/կամ այլ տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի:

Ձեր անձնական տվյալները մշակվելու են` Ձեր և Բանկի միջև պայմանագրեր կնքելու, հետագայում Բանկի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու, Բանկի կողմից անցկացվող ակցիաների/առաջարկների/այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Անձնական տվյալների մշակման համաձայնությունը տրվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն Ձեր անձնական տվյալների հետ այնպիսի գործողություններ կատարելու համար (հավաքագրում, ամրագրում, մուտքագրում, համակարգում, պահպանում, օգտագործում և այլն), որոնք անհրաժեշտ են սույն Ծանուցման մեջ նշված նպատակներին և ՀՀ օրենսդրությամբ Բանկի վրա դրված պարտականություների կատարմանը հասնելու համար:

Էլեկտրոնային հայտում համաձայնության համապատասխան նշումը կատարելով` Դուք թույլատրում և լիազորում եք Բանկին հարցում կատարել Ձեր աշխատանքային վայր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և/կամ այլ անձանց պատկանող տեղեկատվական համակարգերին (այդ թվում` «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ին (ԷԿԵՆԳ)), ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ին, ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ, ինչպես նաև վերջիններին տրամադրել Ձեր անձնական տվյալները և ստանալ Ձեր մասին տեղեկություններ: Ձեր համաձայնությունը համարվում է տրված նաև վերոնշյալ տվյալների աղբյուր հանդիսացող մարմինները վերանվանվելու, վերակազմակերպվելու կամ այլ մարմիններով/աղբյուրներով փոխարինվելու դեպքում, եթե Ձեր համաձայնության հիման վրա ստացման ենթակա կամ տրամադրվող տեղեկատվության ծավալը մնում է նույնը:

Դուք տալիս եք Ձեր համաձայնությունն առ այն, որ էլեկտրոնային հայտի լրացման և տեսանկարահանում անցնելու ընթացքում Ձեր վերաբերյալ Բանկին հայտնի դարձած տեղեկատվությունը համապատասխանաբար ձայնագրվի, պահպանվի՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների և Ձեր ու Բանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների տեխնիկական սպասարկումն ապահովելու համար հասանելի դառնա Բանկի գործընկեր ընկերություններին, որոնց հետ Բանկն ունի կնքված գաղտնիության պահպանման պայմանագրեր:

Անձնական տվյալների մշակման համաձայնությունը համարվում է Ձեր կողմից տրված, և Բանկը ստանում է Ձեր անձնական տվյալները մշակելու իրավունք` Ձեր և Բանկի միջև կնքված պայմանագրերի գործողության ընթացքում այդ պայմանագրերով սահմանված գործողությունների կատարման նպատակով, ինչպես նաև Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն  Բանկի հետ համագործակցող/Բանկին ծառայություններ մատուցող/Բանկի համար աշխատանքներ կատարող կազմակերպություններին տրամադրելու նպատակով` պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար և/կամ բոլոր այն դեպքերում, երբ այդ տվյալների մշակման պահանջն ուղղակիորեն սահմանված է օրենքով:

Ձեր կողմից անձնական տվյալների մշակման մասին համաձայնության գրավոր հետ կանչման, կամ անձնական տվյալների ուղղում կամ ոչնչացում (եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար) կատարելու պահանջ ներկայացնելու դեպքում՝ Բանկը պարտավորվում է դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակման գործողությունները կամ ուղղել կամ ոչնչացնել Ձեր անձնական տվյալները տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե Ձեր և Բանկի միջև առկա չեն չկատարված պարտավորություններ և բացակայում են գործող պայմանագրային հարաբերություններ, այլապես Ձեր և Բանկի միջև պայմանագրային հարաբերությունները ենթակա են դադարեցման` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Ձե անձնական տվյալների մշակման մասին համաձայնության հետ կանչման կամ Ձեր անձնական տվյալների ոչնչացում պահանջելու դեպքում Ձեր անձնական տվյալները դադարում են մշակվել Բանկի կողմից, սակայն դրանք պահպանվում են տեղեկատվական արխիվում և կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Համաձայնության հետ կանչը հետադարձ ուժ չունի:

Անձնական տվյալների մշակման համաձայնությունը տրվում է պայմանագրերի գործողության ողջ ժամանակահատվածի համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այդ դեպքերի համար սահմանված ժամանակահատվածի համար:

 

ՆԱԽՔԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Instant issue ակնթարթային տրամադրման քարտեր

  1. Ծառայության բնույթը Դեբետային քարտերը բացվում են ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար: Բանկում տրամադրվում եմ  Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի Mastercard Instant Issue ակնթարթային տրամադրման քարտերը: Ակնթարթային տրամադրման քարտն ընձեռում է բացառիկ հնարավորություն ձեռք բերել վճարային քարտ անմիջապես Բանկ դիմելու պահին` հաշված րոպեների ընթացքում: Քարտերով կարող են բանկոմատներում (ATM) կատարել անկանխիկ վճարումներ և ստանալ կանխիկ գումարներ քարտից քարտ փոխանցումներ իրականացնել Բանկի բանկոմատների միջոցով, կանխիկ գումարներ ստանալ Բանկում տեղադրված էլեկտրոնային տերմինալների միջոցով (point of sale POS-terminal), անկանխիկ վճարումներ իրականացնել առևտրի և սպասարկման կետերում տեղադրված էլեկտրոնային տերմինալների միջոցով, քարտային հաշվով կանխիկ և անկանխիկ գործարքներ իրականացնել` առանց Քարտի անմիջական օգտագործման, համալրել քարտային հաշիվը TelCell/EasyPay/Idram/Mobidram  տերմինալների և էլեկտրոնային դրամապանակների, ինչպես նաև Բանկի CashIn բանկոմտաների միջոցով, վճարումներ և փոխանցումներ իրականացնել նաև Մոբայլ/Ինտերնետ Բանկ համակարգի միջոցով, կատարվող այլ գործառնություններ:
  2. Ծառայության էական պայմաններն են՝
  • արժույթ՝ AMD
  • քարտային հաշվի բացման վճար՝ նախատեսված չէ
  • քարտային հաշվի սպասարկման վճար` նախատեսված չէ
  • քարտի տրամադրման վճար՝ անվճար
  • օրական կանխիկացման առավելագույն սահմանաչափ՝ 300.000 ՀՀ դրամ
  • կանխիկացման մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ՝ 300.000 ՀՀ դրամ
  • գործողության ժամկետ՝ 2 տարի,
  • հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարվող տոկոսներ՝ նախատեսված չէ
  • հաշվի նվազագույն մնացորդ՝ նախատեսված չէ
  • մնացորդի ստուգման վճար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում անվճար, ՀՀ այլ բանկերի բանկոմատներում՝ 10 ՀՀ դրամ, ՀՀ տարածքից դուրս բանկերի բանկոմատներում՝ 250 ՀՀ դրամ
  • գումարի կանխիկացման վճար՝ 1-1.2%
  • գումարի փոխանցման վճար՝ 0-3%
  • գերածախսի նկատմամբ հաշվարկվող տոկոս՝ Համաձայն ՀՀ ԿԲ սահմանած գործաքի պահին գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի
  1. Քարտերի սակագները, պայմանները և այլ հրապարակային տեղեկատվությունը տեղադրված է Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև համապատասխան ծառայության տեղեկատվական ամփոփաթերթիկում և քարտի տրամադրման պայմանագրում:

3. Հիմնական ռիսկեր։

  • Այն դեպքում, երբ հաճախորդի քարտային հաշվին առկա գումարները բավարար չեն նրա կողմից ներկայացված վճարման հանձնարարականը կատարելու և դրա համար սահմանված վճարը գանձելու կամ արտարժույթի փոխանակման գործարքն իրականացնելու համար, վճարման հանձնարարականը վերադարձվում է առանց կատարման, ընդ որում` Բանկը նման դեպքերում պատասխանատվություն չի կրում հաճախորդի կարգադրությունը չկատարելու հետևանքով հաճախորոդի կրած վնասների համար:
  • Քարտային գործարքը հաշվառելիս Բանկը օգտագործում է քարտային հաշվին(ներին) առկա դրական մնացորդը: Քարտային հաշվով գործառնությունների, այդ թվում նաև` արտարժույթի փոխանակում պահանջող գործարքների, հաշվառման համար անհրաժեշտ գումարի բացակայության կամ ոչ բավարար լինելու դեպքում Բանկն իրավունք ունի քարտային հաշվի գծով սահմանել գերածախս, արգելափակել քարտը` գանձելով գերածախսի գումարը, ինչպես նաև տոկոս (առկայության դեպքում նաև տույժեր): Քարտը արգելափակումից կհանվի տոկոսի/տույժերի և/կամ գերածախսի վճարումից հետո:
  • Քարտով կատարվող այն գործարքների դեպքում, որոնց մասով հավաստագրում չի պահանջում, այն է` երբ գործարքը կատարվում է offline ռեժիմում և սպասարկող կազմակերպությունը /խանութում, ռեստորանում, ինքնաթիռում և այլն/ online կապ չի հաստատում քարտը թողարկող Բանկի հետ` համապատասխան թույլտվություն ստանալու համար, ապա վերը նշվածի արդյունքում Բանկի հանդեպ առաջացած պարտավորության /դեբիտորական պարտքի/ համար պատասխանատու է հաճախորդը
  • Անհրաժեշտ է խուսափել քարտը, դրա ծածկագիրը այլ անձանց հասանելի դարձնելուց, քանի որ հաճախորդի մեղքով առաջացած զեղծարարությունների կամ կորուստի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
  • Քարտի կորստի կամ հափշտակության դեպքում անհապաղ տեղեկացնել Բանկին այդ մասին։

Հավելյալ՝ ոչ պարտադիր ծառայություններ և վճարներ․ Բանկի բոլոր հաճախորդներն ունեն բացառիկ հնարավորություն`հաշված րոպեների ընթացքում վերահսկել իրենց բանկային, քարտային, ավանդային և վարկային հաշիվները Բանկի կողմից ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով: SMS  բանկինգ ծառայությունր վճարովի է և վճարը կազմում է 199 ՀՀ դրամ ամսական:

Բանկն իր բոլոր քարտապաններին ընձեռում է հնարավորություն օգտվել քարտի հատուկ սպասարկումից , որը հնարավորություն է տալիս1 (մեկ) օրացուցային տարվա ընթացքում օգտվել

  • Ձեր վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված)  տեղեկատվության տրամադրում:
    - “Ապահով քարտ” ապահովագրական պրոդուկտից, որը նախատեսված է գողացված կամ կորցրած  քարտերով իրականացված գործարքների հետևանքով և մի շարք այլ  դեպքերում առաջացած  վնասների հատուցման համար,
    - Եվ ստանալ Վճարային քարտերի պահպանման համար նախատեսված RFID պաշտպանությամբ դրամապանակ»։

Քարտի հատուկ սպասարկման վճարը կազմում է 13,500 ՀՀ դրամ:

4. Քաղվածքներ և պարտադիր ներկայացման տեղեկատվություն Բանկը պայմանագրի գործողության ընթացքում պարտավորվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղվածքները և պարտադիր ներկայացման տեղեկությունները  տրամադրել պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Բանկի հետ հաղորդակցման «Էլեկտրոնային փոստով» եղանակից հրաժարվելու դեպքում հաճախորդն իրավունք ունի ընտրել Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներից մեկը՝

  • քաղվածքների ստացման համար «Փոստով», «Առցանց հարթակով»
  • պարտադիր ներկայացման տեղեկատվության ստացման համար «Փոստով» կամ «SMS/Կարճ հաղորդագրությամբ»։

«Էլեկտրոնային փոստով» տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է. այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային կրիչով տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիության բարձր աստիճան:

Եթե հաճախորդի և Բանկի միջև հաղորդակցումն իրականացվում է «Առցանց հարթակով» եղանակով, ապա հաճախորդը պետք է գրանցվի Բանկի կայքում Անձնական էջի համակարգում, ինչից հետո կտրամադրվի Անձնական էջ անսահմանփակ մուտքի հնարավորություն: Անձնական էջում գրանցվելուց հետո հաճախորդը կստանա SMS հավաստում, որ նա գրանցված է և այսուհետ ամսական պարբերականությամբ իր քաղվածքները հասանելի կլինեն Բանկի կայքում Անձնական էջում: Անձնական էջում հաճախորդին հասանելի կլինեն միայն այն պրոդուկտների մասով ամսական քաղվածքները, որոնց ստացման համար Հաճախորդը ընտրել է «Առցանց հարթակով» տարբերակը: Քաղվածքները հասանելի կլինեն հաճախորդին PDF ձևաչափով ոչ միայն դիտելու համար, այլ նաև հաճախորդը կկարողանա դրանք ներբերռնել/պահպանել և ուղարկել իր էլեկտրոնային փոստի հասցեին:

5. Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Բանկը պարտավոր է ծառայության էական պայմանների փոփոխության (տոկսադրույքի չափի,  ծառայության ընդհանուր պայմանների և վճարների փոփոխությունների մասին, ինչպես նաև այնպիսի փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ հաճախորդի պարտավորությունների կամ իրավունքների վրա) մասին ծանուցել հաճախորդին վերջինիս հետ կնքված պայմանագրի համաձայն և հաճախորդի կողմից ընտրած հաղորդակցման եղանակով: Տվյալ ծանուցումը հիմք է հանդիսանալու փոփոխությունները Բանկի կողմից նշված ժամկետից կիրառելու համար, սակայն անհամաձայնության դեպքում պայմանագիրը  կարող է վաղաժամկետ լուծվել՝ հաճախորդի կողմից կատարելով լուծման օրվա դրությամբ Բանկի հանդեպ պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով: Նշված տեղեկատվությունում Բանկի կողմից միակողմանիորեն փոփոխություն կատարելու դեպքում Բանկը այդ փոփոխությունների մասին տեղեկացնում է հաճախորդին վերջինիս կողմից ընտրված  Բանկի հետ հաղորդակցման եղանակով 7 աշխատանքային օր առաջ:

6. Վեճերի լուծման կարգ Բանկում գործում է բողոքների ներկայացման կարգ, ինչպես նաև վեճերի արբիտրաժային քննության ընթացակարգ: Արբիտրաժային կարգի ընտրության դեպքում կողմերի վեճերը կլուծվեն ավելի արագ՝ բացառելով ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությունը, սակայն արբիտրաժի վճիռները վերջնական են և կարող են վիճարկվել միայն չեղյալ ճանաչվելու միջոցով, այլ վիճարկման հնարավորություն նախատեսված չէ: Բացի այդ, արբիտրաժի կողմից վեճերի քննությունը վճարովի է և վճարի նվազագույն չափը կազմում է 19.000 ՀՀ դրամ: Հաճախորդը հնարավորություն ունի նաև իր պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին և դատարան: Նշված բոլոր ընթացակարգերին, ինչպես նաև «Ինչ անել, եթե բողոք ունեք» փաստաթղթին հնարավոր է ծանոթանալ Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Համարժեք այլ ծառայություններ-առկա չեն: