VTB-BANK

Հատուկ բանկային հաշիվ

  • Գործառույթներ

    Գործառույթներ

    Ելքագրումներ և փոխանցումներ

  • Ժամկետ

    Ժամկետ

    մինչև 01․07․2025թ.


  • ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024թ.-ի մայիսի 25-26-ին առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հատուկ բանկային հաշիվը բացվում է աղետից տուժածի անունով՝ վնասի փոխհատուցման գումարների ստացման նպատակով,
  • Հաշվի արժույթը՝ ՀՀ դրամ, 
  • Հաշվետերը կարող է տնօրինել փոխհատուցման գումարները ըստ նպատակների և համապատասխան մասնաբաժիններով․
  • Մինչ 01.07.2025թ. հաշիվներում առկա մնացորդը ամբողջությամբ չի օգտագործելու դեպքում, ՀՀ Կառավարության 04.07.2024թ. Թիվ 1043-Ն որոշման  համաձայն Բանկը իրավասու է տվյալ հաշիվներում առկա մնացորդը վերադարձնել ՀՀ պետական բյուջեյի համապատասխան հաշվին
  • Շահառուն, եթե վճարման ցուցակն ստանալու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում Բանկ չի ներկայացնում փոխհատուցումը ստանալու պահանջ, ապա գումարը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե Բանկի կողմից:

 

Տեղեկատվական ամփոփագիր

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024թ.-ի մայիսի 25-26-ին առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հատուկ բանկային հաշիվը բացվում է հետևյալ բնօրինակ փաստաթղթերի հիման վրա՝

  • Հաշվի բացում և սպասարկում՝ անվճար
  • Հաշվի արժույթ՝ ՀՀ դրամ
  • Հաշվի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք՝ 0%
  • Հաշվով իրականացվող գործարքներ՝
    • Ստանալ փոխհատուցման գումարները
    • Կանխիկացնել և փոխանցել գումարներ ըստ մասնաբաժինների
    • Այլ մուտքերն արքելվում են
  • Չնվազող մնացորդ չի պահանջվում
  • Հաշվի փակում՝ անվճար

 

Տեղեկատվական ամփոփագիր

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

 

Ծառայության անվանում

ՀՀ դրամ

Հաշվի արժույթ

AMD

Բանկային հաշվի բացում*  և սպասարկում

0

Անկանխիկ եղանակով մուտքագրված միջոցների կանխիկացում

0

Միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում

0

*Տվյալ հաշվում առկա դրամական միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց:

Հատուկ հաշվի բացման և սպասարկման մնացած սակագները սահմանվում են համաձայն «ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ումգործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների» համաձայն 24.07.2023թ․ թիվ 28 Որոշման:

 

Տեղեկատվական ամփոփագիր

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

Սոցիալական ապահովության հաշվով կենսաթոշակ ստացող հաճախորդը (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը կամ խնամակալը) տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ Բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Հայաստանի Հանրապետությունում լինելը: Ընդ որում Կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում Բանկում անձամբ տվյալ հաշվով որևէ գործարքի կատարումը կամ քարտի սպասարկման (ներառյալ վերաթողարկում) հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրումը:

Բանկն իր ներքին ընթացակարգերին համապատասխան կարող է նաև հավաստել կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը հեռահար եղանակով` «Վիդեոբանկինգ» ծառայության միջոցով, միայն այն դեպքում, եթե առկա են կենսաթոշակառուի առողջության հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում կենսաթոշակառուի` անձամբ Բանկ ներկայանալու պահանջի կատարումը և վերջինս դիմել է Բանկ` նույնականացումը հեռահար եղանակով իրականացնելու նպատակով: Ընդ որում`

  ա) կենսաթոշակառուի կողմից Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն հեռահար նույնականացման պայմանները չկատարելու դեպքում, որի պատճառով Բանկը չի կարողացել հավաստել կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը, կենսաթոշակառուն պարտավորվում է անձամբ Բանկ ներկայանալու միջոցով հավաստել ՀՀ-ում լինելը,

 բ) հեռահար եղանակով նույնականացման անհնարինության դեպքում Բանկի մասնաճյուղի աշխատակիցը կարող է նաև այց կատարել ՀՀ-ում կենսաթոշակառուի գտնվելու վայր` կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը հավաստելու նպատակով (բացառություն են կազմում COVID-19-ի դեպքերը, որի դեպքում Բանկի մասնաճյուղի աշխատակիցը այց չի կատարում),

գ) Բանկը պատասխանատվություն չի կրում կենսաթոշակառուի կողմից անձամբ Բանկ չներկայանալու հետևանքով կամ հեռահար եղանակով/ մասնաճյուղի աշխատակցի կողմից այցի միջոցով կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը հավաստելու անհնարինության հետևանքով Կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը չստանալու համար:

Հայտարարություն

  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

1.    Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
 
2.    Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Թարմացվել է առ՝ 30-09-2024թ., 18:29

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ