VTB-BANK

Ուսանողական վարկ Բանկի ռեսուրսներով

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    5 000 000 AMD

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 15%-16.5%

    փաստ.` 16.61%-24%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    5 տարի 

  • Նախնական որոշման կայացման ժամկետ

    Նախնական որոշման կայացման ժամկետ

    մինչև 2 աշխատանքային օր


Online հայտ

Ուսանողական վարկ Բանկի ռեսուրսներով

Վաճառքներ

Ցանկացած մասնաճյուղ

Վարկի նպատակային նշանակություն

Վարկը տրամադրվում է հետևյալ նպատակների համար.
1. լոկալ և միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններում (ՈՒՀ), արտասահմանյան ՈՒՀ-ների մասնաճյուղերում և այլն ուսման վճարման համար,
2. տարբեր ուսման կուրսերի վճարմամ համար, ընդ որում` տվյալ նպատակային նշանակությամբ տրամադրված գործող վարկերի քանակը չի կարող լինել 3-ից ավել, 
3. ՈՒՀ-ներում (լոկալ և միջազգային (արտասահմանյան) ՈՒՀ, արտասահմանյան ՈՒՀ-ների մասնաճյուղերում և այլն) աշակերտ/ուսանող հանդիսացող, ինչպես նաև տարբեր վճարովի կուրսերում և վճարովի դպրոցներում սովորող երեխաների ուսման վճարման համար:

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ՈՒՀ-ից ներկայացված տեղեկանքի նկատմամբ պահանջներ

ՀՀ-ի տարածքում գործող ՈւՀ-ից կամ այլ կազմակերպությունից (միջնորդող)աշակերտի/ուսանողի (բակալավրիատի/մագիստրատուրայի/ասպիրանտուրայի/օրդինատուրայի) ուսման փաստի հաստատմամբ տեղեկանք հետևյալ տեղեկատվությամբ`
1. ՈւՀ-ի անվանում,
2. ուսուցանման կուրսը և ՈւՀ-ում ֆակուլտետի/դասընթացի անվանում,
3. ուսման տարեկան վարձի չափը (տվյալ ուսման տարվա մնացորդի գումար)(եթե սահմանված է վճարման այլ ժամանակահատված, ապա նշվում է վճարման հստակ ժամկետ և գումար),
4. ուսանողի/աշակերտի ուսման վարձի զեղչի (առկայության դեպքում) չափը,
5. ուսանողի/աշակերտի ուսման ավարտի ամիս և տարեթիվ,
6. ՈւՀ-ի բանկային հաշվի համար, որին պետք է փոխանցվի վարկի գումարը:
! Տեղեկանքի վաղեմության ժամկետը չպետք է գերազանցի 7 (յոթ) աշխատանքային օրը տրամադրման պահից: Այն դեպքում, եթե ՈւՀ-ի կողմից ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղեկանքով հնարավոր չէ տրամադրել, տեղեկատվությունը կարող է տրամադրվել մի քանի տեղեկանքով:

Տարեկան տոկոսադրույք ****

Մինչև 2 տարի (ներառյալ) վարկի ժամկետի դեպքում` 16%

2-ից մինչև 5 տարի (ներառյալ) վարկի ժամկետի դեպքում` 16.5%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

16.61%-24%.

Վարկային հաշվի հավելյալ ** սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքի զեղչ

Անվանական տարեկան տոկոսադրույքից հանած 1%

Վարկի առավելագույն ժամկետ

մինչև 5 տարի (ներառյալ), բայց ոչ ավել քան ուսման ժամկետը***+3 տարի

Վարկի նվազագույն ժամկետ

3 ամիս

Վարկի առավելագույն գումար

Ուսման վարձի 100%, սակայն ոչ ավել քան 5 մլն. ՀՀ դրամ

Վարկի նվազագույն գումար

50,000 ՀՀ դրամ

Վարկի գումարի սահմանափակում

Վարկի գումարը չի կարող գերազանցել ՈՒՀ-ից ներկայացվող տեղեկանքում ուսման վարձի արժեքը: Վարկը տրամադրվում է միանվագ ուսման ցանկացած ժամանակահատվածի համար ուսման վարձը վճարելու նպատակով` կախված ՈՒՀ-ի կողմից վճարման պահանջից (ուսումնական տարվա, սեմեստրի, ուսման դասընթացի համար և այլն): Չի վարկավորվում ուսման վարձի այն գումարը, որը կուտակվել է նախորդ ուսման տարիներից (ուսման պարտք):

Վարկի մարման եղանակը (հաճախորդի ընտրությամբ)

1. Անուիտետային մարումներ, ընդ որում ուսման ընթացքում (առավելագույնը 4 տարի) մարվում են միայն տոկոսները, իսկ ուսման ավարտից հետո հավասարաչափ մարվում են վարկի հիմնական գումարը և տոկոսները:
2. Անուիտետային մարումներ (ամսական հավասարաչափ մարվում են վարկի տոկոս + հիմնական պարտք)

Տոկոսադրույքի ֆիքսում

Ֆիքսվում է վարկի ամբողջ ժամկետի համար

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Վարկի վաղաժամկետ մարում

Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:

Վարկառուն/ները իրավունք ունի/են՝

առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները:

վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկըՏվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվումընդ որում`

  • ենթակա են նվազեցման վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսներիմիջնորդավճարների և սպասարկման վճարների ծախսը:
  • ենթակա չեն նվազեցման սույն պայմանագրի պայմանների չկատարմա կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքներըվարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների համարինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարներընոտարական վավերացմանպետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքումդիմաց կատարված վճարներըհավելյալ՝ սույն վարկի հետ կապ չունեցողվարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները:

Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարվածսակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները:

Միանվագ միջնորդավճար հայտի դիտարկման համար

1,000 ՀՀ դրամ

Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար

1% վարկի գումարից

Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճար (պարտադիր)

Նախատեսված չէ

Վարկային հաշվի հավելյալ** սպասարկման միջնորդավճար (կամավոր)

Կախված վարկի գումարից`
- մինչև 300,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.32%,
- 300,000 ՀՀ դրամ վարկի գումարի գերազանցման դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.22%

Ապահովություն

Եկամտի ստացման իրավունք պայմանագրային հիմունքներով

Ընթացիկ հաշիվների բացում/վարում/կանխիկացում

Բանկի սակագներին համաձայն

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժ (յուրաքանչյուր օրացույցային օրվա համար)

Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.13%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար

Վարկի տրամադրման եղանակ

Վարկի գումարի անկանխիկ փոխանցում անմիջապես ՈՒՀ-ից ներկայացվող տեղեկանքում նշված ՈՒՀ-ի բանկային հաշվին:

Վարկի տրամադրման որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

մինչև 2 (երկու) աշխատանքային օր

Վարկի տրամադրման և ՈՒՀ-ի բանկային հաշվին փոխանցման ժամկետ

Վարկային պայմանագիրը կնքելուց հետո մեկ աշխատանքայի օրվա ընթացքում

Վարկայինհաշվիգծովքաղվածքի/տեղեկանքիտրամադրումՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն

Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ

** Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները`

  • Հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված)  տեղեկատվության տրամադրում:
  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում:

Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ծառայությունից հրաժարվելու դեպքում տոկոսադրույքից կատարված համապատսխան զեղչը կչեղարկվի և վարկի տարեկան տոկոսադրույքը կբարձրացվի տվյալ զեղչի չափով:

*** Ուսման ժամկետ է համարվում մնացած ուսման ժամկետը:

**** Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:

 

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 18.02.2022թ.-ից)

ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր

Գործող պայմաններ՝ 15.04.2021-13.12.2021

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

Վարկառու

Որպես Վարկառու կարող է հանդես գալ կամ ուսում ստացող կամ աշխատող ֆիզիկական անձ կամ իր հետ ազգակցական կապի մեջ գտնվող ֆիզիկական անձ (ամուսին, կին, մայր, հայր, չափահաս երեխաներ, եղբայր, քույր, ամուսնու/կնոջ ծնողներ, տատիկներ, պապիկներ)

Կարգավիճակ

1.ՀՀ ռեզիդենտ
2.ԼՂՀ-ում հաշվառված, սակայն ՀՀ-ում եկամուտ ստացող քաղաքացիներ

Տարիք

18 տարեկանից (համավարկառուի համար` 21 տարեկան), և վարկի մարման պահին չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը

Համավարկառուներ (քանակը 2-ից ոչ ավել)

Որպես Համավարկառու կարող է հանդես գալ Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ գտնվող ֆիզիկական անձ (ամուսին, կին, մայր, հայր, չափահաս երեխաներ, եղբայր, քույր, քույրերի/եղբայրների ամուսին/կին, ամուսնու/կնոջ քույրեր/եղբայրներ, ամուսնու/կնոջ ծնողներ, հորաքույրներ/մորաքույրներ, հորեղբայրներ/մորեղբայրներ, տատիկներ, պապիկներ):

Վարկային պատմության հանդեպ պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

Աշխատանքային ստաժ

Վերջին աշխատանքային վայրում ոչ պակաս, քան 4 ամիս անընդհատ աշխատանքային փորձ

Ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում:  

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն`  վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոuադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական

Զգուշացում՝պարտավորությունները չկատարելու կամ գրավի անբավարարության դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ):

“Բանկի ռեսուրսներով ուսանողական վարկի” անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ

Թարմացվել է առ՝ 11-06-2024թ., 17:12

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ