VTB-BANK

Կուտակային կենսաթոշակային համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր և միջնորդավորում է մասնակիցների ռեեստր վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները

 

 

    Եթե Դուք հանդիսանում եք Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, ապա Բանկի միջնորդությամբ Ձեր կենսաթոշակային հաշվով կարող եք կատարել հետևյալ գործառնությունները`

    • Փոփոխել կենսաթոշակային հաշվում առկա անձնական տվյալները,
    • Կատարել կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրություն,
    • Փոխանակել կենսաթոշակային ֆոնդի փայերը,
    • Ստանալ կենսաթոշակային հաշվում արտացոլված տարեկան տվյալների վերաբերյալ հաշվետվություն,
    • Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով ստանալ Ձեր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները,
    • Փոխանցել Ձեր կենսաթոշակային հաշվին առկա միջոցները օտարերկրյա պետությունում գործող Ձեր կուտակային կենսաթոշակային հաշվին,
    • Կատարել կենսաթոշակի տեսակի ընտրություն,
    • Ժառանգել կենսաթոշակային ֆոնդի փայերը,
    • Հրաժարվել/ընդունել կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունը,
    • Ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվի մնացորդի, ինչպես նաև հաշվով գործառնությունների մասին,
    • Ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն կենսաթոշակի տեսակի ընտրության համար:

    Կենսաթոշակային հաշվով որևիցե գործողություն կատարելու համար մասնակիցը պետք է Բանկ ներկայացնի իր Անձը հաստատող փատաթուղթը և հայտնի Հանրայաին ծառայությունների համարանիշը/ Հանրայաին ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքը:

    ՎՏԲ-Հայաստան Բանկում ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն կատարելու համար Ձեզ անհրաժեշտ է`

    • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
    • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հայտնել հանրային ծառայությունների համարանիշի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (թղթային կամ բանավոր),
    • Ինքնուրույն կամ Բանկի պատասխանատու աշխատակցի միջոցով լրացնել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը,
    • Մինչև դիմումի ստորագրելը ուշադիր և մանրամասն կարդալ դիմումում լրացված յուրաքանչյուր տվյալը:

    Ուշադրություն՝  Բանկի  աշխատակիցը  չի  մատուցում  խորհրդատվություն  կամ  որևէ  կերպ  չի  ուղղորդում  Ձեզ  ընտրել  կենսաթոշակային  ֆոնդ  կամ  կենսաթոշակային  ֆոնդի  կառավարիչ: 


    Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին և կենսաթոշակային ֆոնդերին կարող եք ծանոթանալ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում (տեղեկատվական թերթիկների միջոցով), այնպես էլ ներքոնշյալ հղումներով`

    1. «ԱՄՈՒՆԴԻ- ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

    2. «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

    • Կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող դիմումների ձևաչափերը ներկայացված են Կենտրոնական դեպոզիտարիայի «Կենսաթոշակային դիմումի ձևերը» բաժնում` հետևյալ հղմամբ
    • Մասնակիցները կարող են կառավարել իրենց Կենսաթոշակային հաշիվները (ընտրել կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ, իրականացնել փայերի փոխանակում, ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվի վերաբերյալ և այլն) նաև «Իմ Հաշիվը» ինտերնետային էջի միջոցով` այցելելով հետևյալ կայքեր` www.cda.am և www.mlsa.am:
    • Մասնակիցները կարող են ստանալ իրենց Կենսաթոշակային հաշվի քաղվածքը նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով, որի համար մասնակիցը պետք է իր վճարային քարտը մուտքագրի բանկոմատ, ընտրի «Այլ ծառայություններ» բաժնի «Կենսաթոշակաին քաղվածք» ենթաբաժինը և ստանա իր Կենսաթոշակային հաշվի քաղվածքը:

    Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սպասարկման սակագներ

    Ծառայության անվանումՍակագին (ՀՀ դրամ)
    Ծրագրի ակտիվացում
    Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրությունԱնվճար
    Անձնական տվյալների փոփոխումԱնվճար
    Ընթացիկ սպասարկում
    Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում1,000
    Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի տեսքով տրամադրում1,000
    Մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցում1,000
    Կենսաթոշակի տեսակի ընտրություն1,000
    Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի ստացում1,000
    Տեղեկատվական ծառայություններ
    Կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ տարեկան հաշվետվության տրամադրում500
    Կենսաթոշակային հաշվով գործառնությունների մասին տեղեկանքի տրամադրում500
    Կենսաթոշակային հաշվին առկա մնացորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում500
    Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում կենսաթոշակի տեսակի ընտրության նպատակով500

    1.    Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
     
    2.   
    Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

    3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

     

    Թարմացվել է առ՝ 16-05-2022թ., 18:23

    Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

    Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

    Շահավետ ակցիաներ և առաջարկներ

    Շահավետ ակցիաներ և առաջարկներ

    Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

    Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

    Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
    ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
    Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ