Սպառողական վարկի գնում
Վարկի առավելագույն գումար
մինչև զուտ
եկամտի 12-ապատիկը
Տարեկան տոկոսադրույք
անվ.՝ 12.2-19.1%
փաստ.` 14.7%-24%
Վարկի առավելագույն ժամկետ
5 տարի
Որոշման կայացման ժամկետ
հաշված րոպեների ընթացքում
Այն դեպքում, երբ հաճախորդը ունի լավ սպասարկվող վարկ/վարկային գիծ այլ ֆինանսական կազմակերպությունում, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել վարկի գնում ծառայությունից:
Վարկերի գնումը հաճախորդին հնարավորություն է տալիս՝
- Նվազեցնել վարկի/վարկերի տոկոսադրույքը
- Միավորել մի քանի վարկերի վճարումները՝ օպտիմալացնելով վարկերի ամենամսյա վճարումները, ինչպես նաև երկարացնել վարկի ժամկետ
- Ստանալ լրացուցիչ վարկային սահմանաչափ.
Վարկի տեսակ | առանց գրավի ապահովման Ունիվերսալ վարկ | |
Վարկի ժամկետ | 6-60 ամիս | |
Տարեկան տոկոսադրույք* | 12.2%-19.1% | |
Փաստացի տոկոսադրույք | 14.7%-24% | |
Վարկի նվազագույն գումար | 20.000 AMD | |
Վարկի առավելագույն գումար | 4,000,000 AMD | |
Վարկի տրամադրման եղանակ | անկանխիկ. Վարկի գումարը ուղղվում է այլ ֆինանսական կազմակերպության վարկային պարտավորության մարմանը | |
Վարկի տրամադրման ժամկետ | Վարկի տրամադրման մասին որոշման ընդունումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում | |
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգ | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ | |
Մարման եղանակ | Անուիտետային վճարումներ, կամ եռամսյակային մարումներ: Եռամսյակային մարումների ընտրության հնարավորություն նախատեսված է զին.ծառայողների համար: | |
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժեր | Ժամկետանց վարկի և տոկոսագումարի նկատմամբ` 48% տարեկան (յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար) | |
Հայի դիտարկման վճար | նախատեսված չէ | |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | նախատեսված չէ | |
Վարկի Ամենամսյա միջնորդավճար | 0.11%-0.3% | |
Ստաժ | Ստուգվում է միայն հաճախորդի աշխատելու փաստ | |
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն | |
Այլ պայմաններ |
* Այլ ֆինանսական հաստատությունում գնվող վարկի չվճարման դեպքում Բանկն իրավունք ունի բարձրացնել վարկի տոկոսադրույքը:
Ուշադրություն: Հաճախորդը Բանկին հանձնարարում է վարկի գումարն ամբողջությամբ անակցեպտ կարգով ուղղել իր՝ այլ ֆինանսական կազմակերպությունում առկա վարկային պարտավորության մարմանը:
Այն դեպքում, երբ Հաճախորդի՝ այլ ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա վարկային պարտավորության չափը (ներառյալ հաշվեգրված տոկոսագումարները, տուժանքը և տուքանքները և այլ վճարները) գերազանցում է Բանկի հետ կնքված վարկային պայմանագրով տրամադրվող վարկի ընդհանուր գումարը, Հաճախորդը պարտավորվում է սեփական միջոցների հաշվին գերազանցող գումարի չափով ամբողջությամբ մարել այլ ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա իր վարկային պարտավորությունը և Բանկ ներկայացնել ամբողջական մարոումը հաստատող փաստաթուղթ:
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
- Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
- Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
- ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
- Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:)
Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Զգուշացում `պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Ուշադրություն`Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Թարմացվել է առ՝ 08-02-2024թ., 13:36