Առանց հաշվի բացման
Սակագին
0% - 1․2%
Երկրներ
7 երկիր
Արագություն
1 րոպե
Արժույթ
RUR, AMD
Երկիր | Ուղարկման արժույթ | Վճարման արժույթ | Սակագին |
Ռուսաստան | RUB | RUB | 1%* |
AMD | RUB | 0% | |
Ղրղզստան | RUB | RUB | 1% |
Տաջիկստան | RUB | RUB | 1% |
Հայաստան | RUB/AMD | RUB/AMD | 1,2% |
Մոլդովա | RUB | RUB/USD/EUR | 1% |
Բելառուս | RUB/BYN | RUB/BYN | 1% |
Մեկ փոխանցման առավելագույն գումար՝ 500,000 ՌԴ ռուբլի
- Ամսական փոխանցումների առավելագույն գումար՝ 1,000,000 ՌԴ ռուբլի
- Բանկի դրամարկղում դրամական փոխանցման ուղարկման սակագին՝ 1,000 ՀՀ դրամ:
Փոխանցում ՌԴ բանկերի կողմից թողարկված քարտերին
Ծառայություն | Ուղարկման արժույթ | Վճարման արժույթ | Սակագին |
ՌԴ բանկերի կողմից թողարկված МИР/ Visa/ Mastercard քարտերին | RUB | RUB | 1.5%, min 150 RUB |
ՌԴ «Տինկոֆֆբանկ» ԲԸ քարտերին փոխանցում | RUB | RUB | 0% |
200.000 ՀՀ դրամ և ավել փոխանցման դեպքում (հաշվեգրման արժույթ ՌԴ ռուբլի)* | AMD | RUB | 0% |
մինչև 200.000 ՀՀ դրամ փոխանցման դեպքում (հաշվեգրման արժույթ ՌԴ ռուբլի)* | AMD | RUB | 1,000 AMD |
* ՀՀ դրամից ՌԴ ռուբլու փոխարկումը կատարվում է գործարքի պահին Յունիստրիմ համակարգի կողմից սահմանված փոխարժեքով:
- 1 Փոխանցման առավելագույն գումար՝ 85,000 ՌԴ ռուբլի
- 1 փոխանցման առավելագույն գումար ՌԴ «Տինկոֆֆ բանկ» ԲԸ քարտերին՝ 50,000 ՌԴ ռուբլի
- Ամսական փոխանցումների առավելագույն գումար՝ 1,000,000 ՌԴ ռուբլի
- Բանկի դրամարկղում դրամական փոխանցման ուղարկման սակագին՝ 1,000 ՀՀ դրամ:
Փոխանցումների միջնորդավճարներին, երկրների ցանկին և սակագներին, ինչպես նաև Unistream համակարգով դրամական փոխանցումների գործող սահմանափակումներին կարող եք ծանոթանալ այստեղ
Դրամական փոխանցում ուղարկելու համար Ձեզ անհրաժեշտ է՝
- Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
- Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
- Բանավոր հայտնել փոխանցման ուղարկման երկիրն ու քաղաքը, փոխանցումը ստացողի ԱԱՀ-ն և Unistream համակարգին անհրաժեշտ այլ տվյալներ,
- Դրամարկղ մուտքագրել դրամական փոխանցման գումարը և միջնորդավճարը,
- Փոխանցման միջնորդավճարը վճարվում է ՀՀ դրամով,
- Փոխանցման իրականացման առավելագույն ժամկետները, որի ընթացքում փոխանցումը հասանելի կլինի վճարման ստացողին` մինչև 10 րոպե,
- Դրամական փոխանցման կանխիկով ուղարկում Բանկի մասնաճյուղերի դրամարկղերից՝ 1000 ՀՀ դրամ:
Ուշադրություն! Փոխանցումն ուղարկելուց հետո Ձեզ կտրամադրվի փոխանցման կոդ (ստուգիչ համար), որն անհրաժեշտ է տրամադրել միայն տվյալ փոխանցումն ստացողին:
- Դուք կարող եք փոփոխել փոխանցման տվյալները կամ չեղյալացնել փոխանցումը, եթե այն դեռ վճարված չէ ստացողին:
- Եթե փոխանցման չեղյալացումը կատարվում է ընթացիկ օրը, ապա միջնորդավճարը հետ է վերադարձվում Հաճախորդին: Մնացած դեպքերում այն վերադարձի ենթակա չէ:
Դրամական փոխանցումն ստանալու համար Ձեզ անհրաժեշտ է՝
- Ուղարկել հայտ Բանկում հեռահար սպասարկման ծառայություններից որևէ մեկով կամ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ
- Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
- Բանավոր հայտնել փոխանցման կոդը (ստուգիչ համար), գումարի չափը, արժույթը, փոխանցումն ուղարկողի ԱԱՀ-ն և քարտի համարը, եթե գումարը փոխանցվելու է քարտին,
- Դրամական փոխանցման կանխիկով ստացում Բանկի մասնաճյուղերի դրամարկղերից՝ 500 ՀՀ դրամ:
Ուշադրություն! Փոխանցումն ուղարկողի կողմից փոխանցումը ստացողին տրամադրված փոխանցման կոդը (ստուգիչ համար) գաղտնի է և ենթակա չեն հայտնման կամ տրամադրման այլ անձանց:
Ստացե՛ք դրամական փոխանցումներ VTB Transfer քարտին՝
- Արագ – Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտություն չկա,
- Հեշտ – փոխանցումը հաշվեգրվում է քարտին 87-87 հեռախոսահամարին մեկ զանգով,
- Հարմար – Դուք կստանաք sms հաղորդագրություն փոխանցման հաշվեգրման վերաբերյալ,
- Անվճար – անվճար կանխիկացրե՛ք գումարը ՀՀ դրամով Բանկի 176 բանկոմատներում կամ արտարժույթով՝ Բանկի 68 մասնաճյուղերում,
- Արտոնություններ –փոխարկե՛ք գումարը ՀՀ դրամի արտոնյալ փոխանակման փոխարժեքով,
- Վարկային գիծ – ստացե՛ք մինչև 1 մլն. ՀՀ դրամ վարկային գիծ քարտին՝ փոխանցումները պարբերաբար քարտով ստանալու դեպքում:
Ուղարկե´ք Unistream դրամական փոխանցումներ անմիջապես Visa/Mastercard/МИР վճարային քարտերին
- Փոխանցումները կարող են ուղարկվել ՌԴ բանկերի կողմից թողարկված Visa/ Mastercard/МИР քարտերին
- Փոխանցումը հաշվեգրվում է քարտին` փոխանցումն ուղարկելուց հետո` սկսած 5 րոպեից,
- Փոխանցումն ուղարկվում է ռուսական ռուբլի արժույթով ՌԴ բանկերի կողմից թողարկված քարտերին:
Փոխանցման սակագներ
Դրամական փոխանցման ուղարկում քարտին | Սակագին |
ՌԴ բանկերի կողմից թողարկված Visa/ Mastercard/МИР քարտերին | 1.5% min 150 RUR |
100.000 ՌԴ ռուբլի և ավել փոխանցման դեպքում | 0.5% |
200.000 ՀՀ դրամ և ավել փոխանցման դեպքում (հաշվեգրման արժույթ ՌԴ ռուբլի)՝ | 0% |
ՌԴ «Տինկոֆֆբանկ» բանկի քարտերին | 0% |
Դրամական փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է`
- Այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ,
- Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
- Նշել փոխանցումը ստացողի քարտի համարը և թողարկման երկիրը:
Դրամական փոխանցման ուղարկման, վճարման, չեղյալացման կամ վերադարձի գործարք կատարելիս Բանկը Հաճախորդին պարտադիր տրամադրում է գործարքը հավաստող անդորրագիր:
Դրամական փոխանցումների ուղարկման, ստացման, չեղյալացման, փոփոխման և հետ վերադարձման պայմաններ
Թարմացվել է առ՝ 18-12-2024թ., 02:36:47