VTB-in
Այժմ կարող եք համալրել ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային և քարտային հաշիվները տեղական և միջազգային բանկերի կողմից թողարկված քարտից կայքի միջոցով:
Բանկային և քարտային հաշիվների հեշտ և մատչելի համալրման հնարավորություն:
Հաշիվների համալրումները կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում:
Բոլոր գործարքներն իրականացվում են պաշտպանված ռեժիմում, ուստի կարող եք հանգիստ լինել Ձեր միջոցների և տվյալների պահպանության հարցում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է բանկային և քարտային հաշիվների համալրման հարմարավետ և ժամանակակից եղանակ: Դուք կարող եք համալրել Ձեր և Ձեր հարազատների բանկային և քարտային հաշիվները օրվա ցանկացած պահի Ձեզ հարմար վայրից՝ առանց Բանկ այցելելու: Փոխանցում հնարավոր է կատարել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես էլ տեղական և միջազգային բանկերի կողմից թողարկված քարտերից:
Փոխանցման համար անհրաժեշտ է կատարել մի քանի պարզ քայլ՝
- այցելել Բանկի վեբ կայք,
- մուտք գործել համապատասխան բաժին,
- մուտքագրել ստացողի հաշվեհամարը կամ քարտի համարը (ստացող կողմը պետք է լինի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան կամ հաշվետեր),
- մուտքագրել փոխանցվող գումարը,
- լրացնել փոխանցողի քարտի տվյալները,
- հաստատել փոխանցումը մեկանգամյա գեներացվող անվտագության կոդով:
Հաշիվների համալրումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում`
- երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00-ն,
- շաբաթ օրը` 09:00-18:00-ն,
- մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:
Բանկային/քարտային հաշիվների համալրում | |
Փոխանցման միջնորդավճար* | Փոխանցվող գումարի 2% |
Մեկ գործարքի առավելագույն գումար | 500,000 ՀՀ դրամ |
Մեկ գործարքի նվազագույն գումար | 1,000 ՀՀ դրամ |
1 օրվա ընթացքում հաշվի համալրման առավելագույն քանակ | 10 |
1 օրվա ընթացքում հաշվի համալրման առավելագույն գումար | 1,000,000 ՀՀ դրամ |
Գործարքի արժույթ | ՀՀ դրամ |
Հաշվի արժույթ, որին հնարավոր է կատարել փոխանցում¹ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի |
* Միջնորդավճարը գանձվում է փոխանցում կատարող քարտից: | |
¹Արտարժութային հաշիվների համալրման դեպքում կայքում լրացված փոխանցվող գումարը կփոխակերպվի Բանկում սահմանված անկանխիկ գործարքների փոխարժեքով, վերջինս հաճախորդի հաշվին մուտքագրվելու պահին: |
VTB-in ծառայության միջոցով փոխանցումների անվտանգությունն ապահովելու համար կիրառվում է 3D Secure տեխնոլոգիան (Verified by Visa / MasterCard Secure Code)` բանկի սահմանած կանոններին համապատասխան: Սա քարտը թողարկող Բանկի կողմից տրամադրված միանգամյա գաղտնաբառի կիրառումն է:
Թարմացվել է առ՝ 18-12-2024թ., 14:50