Գործարքներ բանկոմատներով
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայանում է բանկոմատների լայն ցանցով Հայաստանի ամբողջ տարածքում:
Բանկոմատների միջոցով, առանց բանկ այցելելու, կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից`
- Կանխիկ գումարի ստացում,
- Կանխիկ գումարի մուտքագրում Cash-in բանկոմատներով,
- Քարտային հաշվի մնացորդի ստուգում,
- Քարտային հաշվի քաղվածքի ստացում,
- Կուտակային կենսաթոշակային հաշվի քաղվածքի ստացում,
ինչպես նաև
Քարտից քարտ փոխանցումները Բանկի բանկոմատների միջոցով կարող են կատարվել Բանկի այլ քարտապաններին և այլ Բանկերի ARCA վճարային համակարգի քարտապաններին:
Արագ է! Օրվա ցանկացած պահի քարտից քարտ գումարներ կարող եք փոխանցել ամենուրեք, որտեղ առկա է ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատ:
Հարմարէ! Դրամական փոխանցումներն իրականացնելու համար Ձեզ ընդամենը անհրաժեշտ է իմանալ փոխանցում ստացող քարտի 16 նիշանոց համարը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր քարտապաններին հնարավորություն է ընձեռնում Բանկի բոլոր բանկոմատների միջոցով արագ և հեշտ փոխել քարտի PIN ծածկագիրը:
PIN ծածկագրի փոփոխության գործարքների քանակն անսահմանափակ է և տրամադրվում է անվճար:
Ինչպե՞ս փոխել PIN ծածկագիրը
Ձեր քարտի PIN ծածկագիրը փոխելու համար քարտը մուտքագրեք բանկոմատ և մուտքագրեք քարտի գործող PIN ծածկագիրը, այնուհետև`
1.
բանկոմատի էկրանին ընտրեք “PIN-կոդի փոփոխություն” կոճակը | 2.
մուտքագրեք նոր քառանիշ PIN ծածկագիրը | 3.
կրկնեք նոր PIN ծածկագրի մուտքագրումը և ավարտեք գործարքը |
Ուշադրություն !
Ձեր քարտին առկա դրամական միջոցների պահպանման նկատառումներով.
- մի օգտագործեք PIN ծածկագրի մատչելի և հեշտ համադրություններ,
- մի տրամադրեք Ձեր քարտի PIN ծածկագիրը երրորդ անձանց, ներառյալ Բանկի աշխատակիցներին,
- մի գրառեք Ձեր քարտի PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի կրիչների վրա:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ձեզ ընձեռում է հնարավորություն շուրջօրյա իրականացնել կոմունալ վճարումներ Բանկի բանկոմատների միջոցով` տեղակայված ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
Բանկոմատների միջոցով Բանկի քարտապաններն հնարավորություն ունեն առցանց կատարել տարբեր ծառայությունների վճարում հետևյալ հիմնական օպերատորների օգտին`
• Յուքոմ մոբայլ,
• Բիլայն բջջային/ֆիքս կապ
• Վիվա Արմենիա,
• Հայաստանի էլեկտրական ցանցեր,
• ՀայՌուսԳազԱրդ,
• Վեոլիա Ջուր,
• Հայջրմուղկոյուղի,
• Շիրակ ջրմուղկոյուղի,
• Լոռի ջրմուղկոյուղի,
• Արմավիր ջրմուղկոյուղի,
• Իդրամ:
Կոմունալ վճարումների ընդունման սակագներ
Բանկոմատների միջոցով իրականացված վճարումները շուրջօրյա և առցանց փոխանցվում են օպերատորին` անկախ Բանկի աշխատանքային ժամերից, իսկ վճարումների դիմաց որևէ միջնորդավճար չի գանձվում:
Ինչպե՞ս իրականացնել բանկոմատի միջոցով Կոմունալ վճարում
Բանկոմատի միջոցով կոմունալ վճարման իրականացման համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ 7 պարզ քայլերով.
1. Մուտքագրեք ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քարտը բանկոմատ,
2. Մուտքագրեք քարտի PIN-ծածկագիրը,
3. Բանկոմատի էկրանին ընտրեք «Կոմունալ վճարումներ» ծառայությունը,
4. Այնուհետև ընտրեք այն կոմունալ օպերատորին, որի օգտին ցանկանում եք կատարել վճարումը,
5. Մուտքագրել բաժանորդային կոդը կամ ֆիքսված հեռախոսահամարը, որին կցված է տվյալ բաժանորդային կոդը,
6. Մուտքագրեք վճարման գումարը (կամ բանկոմատի էկրանին ընտրեք առաջարկվող ֆիքսված գումարներից որևէ մեկը),
7. Հաստատեք վճարումը:
Բանկոմատների հասցեներին ծանոթացեք այստեղ:
Թարմացվել է առ՝ 18-12-2024թ., 14:50