VTB-BANK

«ԲՈՒԺՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԵՐԸ

Ոչ կյանքի ապահովագրություն/Առողջության ապահովագրություն

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

Առաջին անգամ կարող են ապահովագրվել մինչև 69 տարեկան անձիք, իսկ ապահովագրության պայմանագիրն առանց ընդհատումների վերակնքելու դեպքում՝ մինչև 70 տարեկան անձինք։

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

  • Հատուցման տարեկան առավելագույն գումար`  500,000 Եվրո,
  • Հատուցման առավելագույն գումար ողջ կյանքի ընթացքում` 1,000,000 Եվրո:

 

ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

Չհատուցվող գումար չի նախատեսվում:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

Ապահովագրության վկայագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ

Տարիքային խումբ

Տարեկան ապահովագրավճար, ՀՀ դրամ

0-18  տարեկան

100,000

19-39 տարեկան

197,000

40-59 տարեկան

240,000

60-69 տարեկան

308,000

 

ԻՆՉՊԵՍ Է ՎՃԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

  • Միանվագ` կանխիկ կամ անկանխիկ եղանակով պայմանագրի կնքման պահին,
  • Տարաժամկետ` ըստ պայմանագրում սահմանված ժամանակացույցի անկանխիկ եղանակով:

 

ՈՐՏԵՂ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 

Ամբողջ աշխարհ, բացառությամբ ՀՀ և ԱՄՆ

 

ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ

  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ),
  • Առողջության ապահովագրության հարցաթերթիկ (լրացվում է պայմանագրի կնքման ժամանակ):

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

  • Ապահովագրության պայմանագրով հաճախորդին տրամադրվում է 7 աշխատանքային օր մտածելու ժամանակ։ Այդ ընթացքում հաճախորդը կարող է լուծել ապահովագրության պայմանագիրը՝ ամբողջությամբ հետ ստանալով իր կողմից վճարված ապահովագրավճարը: Մտածելու ժամանակը չի կիրառվում այն դեպքում, երբ մտածելու ժամանակի ընթացքում հաճախորդը դիմել է ապահովագրական հատուցում ստանալու պահանջով,
  • Մտածելու ժամանակից հետո ապահովագրության պայմանագիրը լուծելու մտադրության մասին հաճախորդը պարտավոր է ծանուցել ապահովագրական ընկերությանը ոչ պակաս, քան ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման ենթադրվող ամսաթվից 15 օր առաջ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այս դեպքում ապահովագրական ընկերության կողմից հաճախորդին վերադարձվում է պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարը, իսկ հաշվարկն իրականացվում է պայմանագրի վաղաժամկետ դադարման օրվա դրությամբ:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Ապահովագրության պայմանագրով նախատեսված ծածկույթը ուժի մեջ է մտնում պայմանագրի սկզբի ամսաթվից, որը նշված է պայմանագրում և վերակնքվում է տարեկան կտրվածքով՝ ավարտի ամսաթվին հաջորդող օրը։ Ապահովագրության գործողության յուրաքանչյուր ժամկետի սկզբում հաճախորդին տրվում է նոր ապահովագրության պայմանագիր,
  • Եթե հաճախորդը չի վերակնքում ապահովագրության պայմանագիրը, ապա ծածկույթը դադարեցվում է պայմանագրի ավարտի ամսաթվին, և ոչ մի հետագա բուժման ծախս չի վճարվում, նույնիսկ եթե դրանք նախապես համաձայնեցված են եղել:

 

ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ապահովագրական պատահարներ են համարվում`

  • Չարորակ քաղծկեղային գոյացությունների բուժում,
  • Սրտի զարկերակի շունտավորում,
  • Սրտի փականի փոխարինում,
  • Նյարդավիրաբուժական վիրահատություններ,
  • Ոսկրածուծի փոխպատվաստում,
  • Օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստում կենդանի դոնորից:

 

ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ 

Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.

  • Նախկինում առկա վիճակներ, որոնք առաջացել են պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին նախորդող 10 տարվա ընթացքում, բացառությամբ սպասման ժամկետի ընթացքում հայտնաբերված ցանկացած առողջական վիճակ կամ  ախտանիշ, որը հետագայում հանգեցնում է առողջական վիճակի,
  • Կյանքի արհեստական պահպանումը, այդ թվում՝ հատուկ կյանքը պահպանող սարքավորման օգտագործումը, ինչը բուժող բժշկի կամ բժիշկ-մասնագետի  կարծիքով չի հանգեցնի ապաքինման կամ չի վերականգնի Ձեր նախկին առողջական վիճակը,
  • Ալկոհոլի, թմրադեղերի չարաշահումից, կախվածությունից, կամ ալկոհոլի, հոգեմետ դեղերի, փսիխոդելիկ թմրադեղերի և/կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու և/կամ դրանց հետևանքներից տառապելու արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջացած ցանկացած առողջական վիճակի և/կամ մարմնական վնասվածքի բժշկական բուժում և/կամ խնամք,
  • Շագանակագեղձի ուռուցքների բոլոր տեսակները, բացառությամբ չարորակների և ապահովագրական ընկերության կողմից հաստատված  վիրահատություն պահանջող դեպքերի,
  • Մաշկի քաղցկեղի բոլոր տեսակները (ներառյալ մաշկի լիմֆոման), քանի դեռ մաշկի քաղցկեղը հաստատված չէ որպես չարորակ և ավշահանգույցները կամ հեռավոր օրգանները չեն ախտահարվել, բացառությամբ չարորակ մելանոմայի, որը հյուսվածքաբանությամբ դասակարգվել է որպես էպիդերմիսի (մաշկի արտաքին շերտի) տակ տարածված,
  • Միջմաշկային տրասնլյումինար կորոնար անգիոպլաստիկա (PTCA), սրտի կաթետերիզացիա, բալոնային լայնացում, ռադիոհաճախականությամբ լազերային մեթոդների կիրառում և այլ ինվազիվ և էնդոսկոպիկ պրոցեդուրաներ, որոնք չեն պահանջում սրտի բաց վիրահատություն,
  • Քիմիական կամ կենսաբանական աղտոտման, ասբեստի ազդեցության կամ որևէ միջուկային նյութի ճառագայթման հետևանքով (անկախ այն բանից, թե վերը նշված աղտոտումը/ազդեցությունը ինչպես է առաջացել (այդ թվում՝  պատերազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում առաջացած կամ եթե դրանք նպաստել են առաջացմանը) ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջացած առողջական վիճակի բուժում կամ վերը նշվածի հետևանք հանդիսացող ցանկացած ապահովագրական պատահար,
  • Պատերազմի, ներխուժման,  թշնամու գործողության, թշնամության  պատերազմի հայտարարված լինելուց, քաղաքացիական պատերազմի, ապստամբության, հեղափոխության, քաղաքացիական իրարանցման, զինված կամ զավթող ուժերի կամ ցանկացած ահաբեկչական գործողությունների hետևանքով առաջացած պատահարները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վնասվածքը/հիվանդությունը ստացվել/ձեռք է բերվել անմեղ դիտորդի մոտ և ոչ միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի ազդեցության կամ աղտոտման հետևանքով,
  • Գլխուղեղային համախտանիշի, ծերունական թուլամտության կամ գլխուղեղային խանգարման բուժման կամ հատուկ պայմաններում պահպանման դիմաց որևէ ծախսեր,
  • Բնածին խանգարումներ, որոնք արտահայտվել են պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից առաջ, և որոնց գծով Դուք նախկինում դիմել եք բուժում կամ խորհրդատվություն ստանալու համար,
  • Կանխամտածված, խարդախության հատկանիշներ պարունակող, ապօրինի, քրեական բնույթ ունեցող, ինչպես նաև հեղինակությանը սպառնացող գործողություններ ապահովագրված անձի կողմից,
  • Կենսաակտիվ սննդային հավելումներ և նյութեր՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով հետևյալով․ վիտամիններ, միներալներ, սպիտակուցային հավելումներ, մանկական սնունդ և օրգանիկ նյութեր՝ անկախ   բուժող բժշկի/բժիշկ-մասնագետի կողմից նշանակված լինելու և/կամ թերապևտիկ ազդեցություն ունեցող համարվելու հանգամանքից,
  • Միջազգայնորեն կամ տեղային մասշտաբով որպես համաճարակ կամ պանդեմիա դասակարգված երևույթներին վերաբերող առողջապահական ծառայություններ,
  • Ընդհանուր  պրակտիկայի համաձայն փորձարարական  չհիմնավորված համարվող կամ չարտոնագրված բժշկի կամ անմիջական ընտանիքի անդամի կողմից տրամադրված բուժման, ծառայությունների կամ դեղորայքային թերապիայի գծով ցանկացած ծախս,
  • Հատուցման ենթակա չեն ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ), ՄԻԱՎ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուս) կամ դրանցից բխող ցանկացած վիճակի (այդ թվում՝ Կապոշիի սարկոմա) հետևանքով պահանջվող բժշկական պրոցեդուրաները կամ ՁԻԱՀ-ի/ՄԻԱՎ-ի գծով որևէ բուժում,
  • Բուժմանը կամ բժշկական խորհրդին չհետևելու, բուժման կամ բժշկական խորհրդատվության համար չդիմելու,  բժշկական խորհրդատվության կամ բուժման համար դիմելն առանց պատճառի հետաձգելու կամ խորհրդատվությունը արհամարհելու հետևանքով առաջացած բարդություններից բխող կամ դրանց հետ կապված բուժում։ Ցանկացած պատահար, որն առաջացել է ապահովագրված անձի 28 շաբաթից ավել ժամկետով հղիության ժամանակ օդային ճանապարհորդության արդյունքում,
  • Ցանկացած բարդություն, որն առաջացել է օրգանի փոխպատվաստման հետևանքով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բարդությունն առաջացել է փոխպատվաստման օրգանի նախապես հաստատված ստացիոնար, ցերեկային ստացիոնար կամ հետվիրահատական ամբուլատոր բուժման ընթացքում,
  • Հատուցման ենթակա չեն 90 օր ժամկետը գերազանցող սպառման համար նշանակվող դեղատոմսերը՝ Ձեր մշտական բնակության երկրում դեղորայքային բուժումը շարունակելու կապակցությամբ,
  • Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժում,
  • Բուժման ծախսերը, որոնք հետևանք են ինքնասպանության, ինքնասպանության փորձի, դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու, անփույթ կամ անպատասխանատու վարքի և/կամ անհիմն վտանգի ենթարկվելու՝ բացառությամբ մարդկանց կյանքը փրկելու փորձի,
  • Հեռախոսազանգերի ծախսերը,
  • «ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի Խորհրդի կողմից 05.12.2020թ. նիստի թիվ 09  արձանագրությամբ հաստատված Արտերկրում բուժման ծախսերի հատուցմամբ առողջության ապահովագրության պայմաններով սահմանված այլ դեպքերում:

 

ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է՝

  • Ապահովագրության պայմանագրով նախատեսված հիվանդության ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի (+374 12) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարին և կատարել ապահովագրական ընկերության  ցուցումները,
  • Ներկայացնել հայտային դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (անձը հաստատող փաստաթղթի, բուժող բժշկի կամ բուժհաստատության կնիքով հաստատված բժշկական պատմությունից քաղվածքի, բժիշկների այցելությունների վերաբերյալ բժշկական տեղեկանքների պատճեններ, դեղատոմսերի պատճեններ, ճառագայթաբանի եզրակացությունների և այլ բժշկական ծառայությունների ստացումը հաստատող փաստաթղթերի պատճեններ, վճարման կտրոնների և ստացականների բնօրինակները, որտեղ նշված են յուրաքանչյուր դեղորայքի, պրոցեդուրայի անվանումը, բժիշկների խորհրդատվության գծով տեղեկատվություն, դրանց քանակը և արժեքը, դուրս գրման ամփոփագիր (բուժհաստատությունում ստացիոնար բուժում ստանալու պարագայում)) ապահովագրական ընկերության գրասենյակ կամ ուղարկել դրանք Աջակցող կազմակերպությանը՝ partner@medigo.com էլ․ փոստի միջոցով:

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:

Ապահովագրության պայմաններ - Ապահովագրության կանոններին կարող եք ծանոթանալ` այցելելով  «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի գրասենյակ :

Հակիրճ տեղեկատվական թերթիկ

Թարմացվել է առ՝ 13-06-2023թ., 17:26

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ