VTB-BANK

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԵՐԸ

Ոչ կյանքի ապահովագրություն/Աջակցության և ֆինանսական ռիսկերի ապահովագրություն:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

Ապահովագրված անձի ՀՀ օրենսդրությանը չհակասող գույքային շահերը կապված՝

  • Բժշկական և դեղորայքային օգնության կազմակերպման  և մատուցման (բժշկական ծառայություններ), այդ թվում` խորհրդատվությունների պայմանագրով սահմանված այլ ծառայությունների վճարման հետ, ներառյալ ֆիզիկական անձի առողջության վատթարացման հետևանքով տեղի ունեցած բուժա-տրանսպորտային ծախսերի հետ:
  • Պայմանագրով նախատեսված անկանխատեսելի ծախսերի հետ, այդ թվում` հետմահու ռեպատրիացիայի կազմակերպման ծախսերի վճարման, ապահովագրված անձի ճանապարհին տեխնիկական աջակցության կազմակերպման, իրավաբանական խորհրդատվության ծառայության վճարման հետ:

Ապահովագրության վկայագիր կարող է կնքել 18-99 (ներառյալ) տարեկան ցանկացած անձ:

Ապահովագրված անձ կարող են հանդիսանալ 0-99 (ներառյալ) տարեկան ֆիզիկական անձինք:

 

 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ

30,000 եվրո:

Մեկ ապահովագրական պատահարի գծով հատուցման ենթասահմանաչափը կազմում է 1,000 եվրո:

 ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

30 օր 1 տարվա ընթացքում:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ

5,000 ՀՀ դրամ*

*65-ից 74 (ներառյալ)  տարեկան ապահովագրված անձանց գծով ապահովագրավճարը կրկնապատկվում է, 75-ից 84 (ներառյալ)  տարեկանի դեպքում` եռապատկվում, 85 – 99 (ներառյալ)  տարեկանի դեպքում՝ քառապատկվում:

 

ԻՆՉՊԵՍ Է ՎՃԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

  • Միանվագ` կանխիկ կամ անկանխիկ եղանակով պայմանագրի կնքման պահին:

ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ

Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):

 ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Կարգավորվում է «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ խորհրդի 03.05.2024թ․ թիվ 250 արձանագրությամբ հաստատված դժբախտ պատահարներից ապահովագրության կանոններով։

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ապահովագրության պայմանագիրը ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքման պահից և կարող է վերակնքվել պայմանագրի գործողության օրերի ավարտից հետո:

 ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • Բժշկական ծախսեր,
  • Բուժա-տրանսպորտային ծախսեր,
  • Օգնության կազմակերպման հետ կապված ծախսեր,
  • Հետմահու ռեպատրիացիայի հետ կապված ծախսեր։

ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.

  • Էքստրեմալ սպորտաձևերով զբաղվելիս պատահարների հետևանքով առաջացած վնասները։
  • Ալկոհոլային և/կամ թմրանյութային, ինչպես նաև այլ տոքսիկ կամ հոգեմետ միջոցների օգտագործման հետևանքով առաջացած վնասները։
  • Ապահովագրված անձի և/կամ Շահառուի՝ ապահովագրական պատահարի տեղի ունենալուն միտված կանխամտածված գործողությունների հետևանքով առաջացած վնասները։
  • Հակաօրինական գործողությունների հետևանքով տեղի ունեցած պատահարները։
  • Ապահովագրական ընկերության պայմաններով նախատեսված այլ դեպքերում:

 

ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 Անմիջապես կապ հաստատել EURASIA ASSISTANCE ընկերության հետ՝ հետևյալ կոնտակտներով.

+7 495 787 21 78 ; +7 495 787 77 89;

Viber: +7 903 671 12 96

Whatsapp: +7 903 671 12 96

Հայտնել հետևյալ տեղեկությունները՝

  • Ապահովագրված անձի անուն, ազգանուն, 
  • Ապահովագրության վկայագրի համարը, 
  • Անհրաժեշտ օգնության բնույթը,
  • Գտնվելու վայրը և հետադարձ կապի հեռախոսահամարը:

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:

Ապահովագրության պայմաններ

Հակիրճ տեղեկատվական թերթիկ

Թարմացվել է առ՝ 01-08-2024թ., 12:53

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ