ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԵՐԸ
Ոչ կյանքի ապահովագրություն/Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
Անշարժ գույքն ապահովագրվում է վարկի գումարի մնացորդի կամ շուկայական արժեքի չափով` համաձայն վարկային պայմանագրի և/կամ հրապարակային օֆերտայի պայմանների:
ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
- Յուրաքանչյուր դեպքի համար` ապահովագրական գումարի 1% (սակայն ոչ պակաս նվազագույն սահմանաչափից, եթե պայմանագրով նախատեսված է),
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Ապահովագրության վկայագիրը կնքվում/վերակնքվում է վարկի գործողության ողջ ժամկետում՝ բացառությամբ վարկային պայմանագրով/հրապարակային օֆերտայով սահմանված դեպքերի:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ
Համաձայն վարկային պայմանագրի` հաճախորդի կողմից ապահովագրավճար չի վճարվում:
ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ
Ապահովագրությունն իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից վարկային պայմանագրի տվյալների հիման վրա:
Համաձայն հաճախորդի դիմումի` կարող է տրամադրվել ապահովագրական պայմանագրի կրկնօրինակը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Վարկային պայմանագրով նախատեսված մարման վերջնաժամկետից շուտ վարկի մարման դեպքում ապահովագրության վկայագիրը ևս վաղաժամկետ դադարեցվում է:
ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ապահովագրական պատահարներ են համարվում`
- Հրդեհ, կայծակի հարված, պայթյուն,
- Ջրից առաջացած վնաս,
- Տարերային աղետներ (բացառությամբ երկրաշարժի),
- Մեխանիկական վնասներ,
- Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ և այլն:
Ապահովագրական պատահարի հետևանքով անշարժ գույքին պատճառված վնասի գնահատման կարգը հետևյալն է`
- Անշարժ գույքի ամբողջական կորստի (ոչնչացման) դեպքում ապահովագրական հատուցումը վճարվում է ապահովագրական գումարի չափով,
- Անշարժ գույքի մասնակի վնասի դեպքում ապահովագրական հատուցումը վճարվում է վերականգնման ծախսերի չափով, բայց ոչ ավել, քան ապահովագրական գումարը և ապահովագրված գույքի իրական (շուկայական) արժեքը,
- Վերականգնման ծախսերն իրենց մեջ ներառում են վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի և պահեստամասերի ծախսերը, վերանորոգման աշխատանքների ծախսերը, մինչև վերանորոգման վայր նյութերի առաքման ծախսերը և այլն:
ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.
- Սահմանված ժամկետում ապահովագրական ընկերությունը և համապատասխան իրավասու մարմինները չեն տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին,
- Գույքի սեփականատիրոջ/լիազորված օգտագործողի կողմից խախտվել են ապահովագրության պայմաններով սահմանված պարտավորություններից որևէ մեկը, ինչի արդյունքում հնարավոր չի եղել որոշել ապահովագրական պատահարի հանգամանքները կամ պատճառը կամ հնարավոր մեղավոր անձանց կամ վնասի չափը,
- Միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ուղղակի կամ անուղղակի ազդեցություն,
- Ռազմական գործողություններ, զորաշարժեր կամ այլ ռազմական միջոցառումներ, քաղաքացիական պատերազմներ, ժողովրդական հուզումներ, գործադուլներ, ահաբեկչական գործողություններ,
- Ապահովագրական ընկերության պայմաններով նախատեսված այլ դեպքերում:
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հաճախորդն իրավունք ունի`
- Ծանոթանալ ապահովագրության պայմաններին,
- Ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում հանդես գալ որպես հատուցման գործընթացի անմիջական մասնակից, այդ թվում` անհապաղ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը պատահարի մասին, ներկայացնել դիմում-հայտ ապահովագրական հայցը կարգավորելու նպատակով,
- Բողոքարկել ապահովագրական ընկերության կայացրած որոշումը,
- Ապահովագրության պայմաններով սահմանված այլ դեպքեր:
Հաճախորդը պարտավոր է`
- Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնել ապահովագրական ընկերությանը և համապատասխան իրավասու մարմիններին,
- Ապահովագրական հատուցում ստանալու նպատակով ապահովագրական ընկերությանը պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել դիմում-հայտ և ապահովագրության պայմաններով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- Հետևել հակահրդեհային անվտանգության, շահագործման, տեխնիկական սպասարկման կանոններին, ժամանակին իրականացնել անհրաժեշտ վերանորոգման և կանխարգելիչ աշխատանքները,
- Ձեռնարկել խելամիտ և հասանելի միջոցառումներ հնարավոր վնասների կանխարգելման կամ նվազեցման համար,
- Կատարել ՀՀ օրենսդրությամբ, պայմանագրով/վկայագրով և պայմաններով սահմանված այլ պարտավորությունները:
ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է՝
- Պատահարի տեղի ունենալուց կամ հայտնի դառնալու պահից հետո անհապաղ զանգահարել համապատասխան ապահովագրական ընկերության գործող շուրջօրյա հեռախոսահամարով և հայտնել պատահարի մասին (առավել մանրամասն համապատասխան ապահովագրական ընկերության հակիրճ տեղեկատվական թերթիկում),
- Պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմնին (գողության, կոտրանքի, թալանի կամ երրորդ անձանց կողմից գույքի կանխամտածված (միտումնավոր) ոչնչացման կամ վնաս հասցնելու դեպքում` Ոստիկանություն, հրդեհի դեպքում՝ ԱԻՆ և այլն),
- Ձեռնարկել բոլոր հնարավոր ողջամիտ և տվյալ պայմաններում հասանելի միջոցները գույքի հետագա վնասումը կանխելու և վնասի չափը նվազեցնելու համար,
- Կատարել ապահովագրական ընկերության ցուցումները:
Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է՝
- Պատահարի մասին ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո պայմանագրով սահմանված ժամկետներում ապահովագրական ընկերության գրասենյակում լրացնել հայտային դիմումը կամ լրացված դիմումի լուսապատճենն ուղարկել ապահովագրական ընկերության համապատասխան էլեկտրոնային հասցեին/Viber կամ WhatsApp բջջային հավելվածներին (ավելի մանրամասն համապատասխան ապահովագրական ընկերության հակիրճ տեղեկատվական թերթիկում),
- Ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (այդ թվում՝ անձնագիր կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթեր, գույքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթեր, ապահովագրական պատահարի տեղի ունենալու փաստը հաստատող և ապահովագրական պատահարի տեղի ունենալու ամսաթվի, պատճառների, բնույթի, վնասի չափի և մեղավոր անձանց մասին տեղեկություններ պարունակող տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր` տրամադրված համապատասխան իրավասու մարմինների կողմից (ԱԻՆ, ՀՀ Ոստիկանություն և այլն) և այլն),
- Սպասել ապահովագրական ընկերության հետագա ցուցումներին:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
- Շարժական գույքին (կահույք, տեխնիկա և այլն) պատճառված վնասները չեն հատուցվում,
- Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:
Ապահովագրության պայմաններ
Հակիրճ տեղեկատվական թերթիկ
Թարմացվել է առ՝ 22-03-2024թ., 11:39