ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԵՐԸ
Ոչ կյանքի ապահովագրություն/Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն և գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
- Էլեկտրական տեխնիկա, այդ թվում` համակարգիչներ,
- սանտեխնիկա,
- մարտկոցներ,
- կահույք:
ՈՐՏԵՂ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ և ԼՂՀ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
Շարժական գույքի շուկայական (ձեռք բերման) արժեքի չափով:
ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
Ապահովագրական գումարի 1 %, սակայն ոչ պակաս, քան 5,000 ՀՀ դրամը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Ապահովագրության վկայագիրը կնքվում/վերակնքվում է վարկի գործողության ողջ ժամկետում՝ բացառությամբ վարկային պայմանագրով/հրապարակային օֆերտայով սահմանված դեպքերի:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ
Համաձայն վարկային պայմանագրի` հաճախորդի կողմից ապահովագրավճար չի վճարվում:
ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ
Ապահովագրությունն իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից վարկային պայմանագրի տվյալների հիման վրա:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Ապահովագրության վկայագիրը ևս վաղաժամկետ դադարեցվում է՝
- Վարկային պայմանագրով նախատեսված մարման վերջնաժամկետից շուտ վարկի մարման դեպքում,
- Եթե հաճախորդը հրաժարվում է «Վարկային հաշվի հավելյալ սպասարկման» ծառայությունից:
ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ապահովագրական պատահարներ են համարվում`
- Հրդեհ, պայթյուն, կայծակի հարված,
- Վնասվածք ջրից,
- Տարերային աղետներ (բացառությամբ երկրաշարժի), այդ թվում՝ հողմ, փոթորիկ, մրրիկ, հողմապտույտ, ջրհեղեղ, հրաբխի ժայթքում կամ ստորգետնյա բնական կրակի ներգործություն, սողանք, հեղեղ, լեռնային փլուզում,
- Մեխանիկական վնասներ,
- Կոտրանքով գողություն, ավազակություն,
- Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ,
- Էլեկտրական սարքավորումների վթար:
Ապահովագրական պատահարի հետևանքով շարժական գույքին պատճառված վնասի գնահատման կարգը հետևյալն է`
- Ապահովագրական հատուցման վճարումը իրականացվում է ապահովագրական պատահարի արդյունքում փոխարինման կամ վերականգման ենթակա գույքի, դրա կառուցվածքային մասերի, նյութերի մաշվածության տոկոսի հաշվմամբ:
- Ապահովագրական հատուցումը վճարվում է`
√ Գույքի լրիվ ոչնչացման դեպքում` իրական արժեքի չափով` հանելով մնացորդների արժեքը,
√Գույքի մասնակի վնասման դեպքում` վերականգնման ծախսերի չափով, հանելով վերականգնողական աշխատանքների իրականացման ընթացքում փոխարինված մասերը և մաշվածությունը, սակայն ապահովագրական գումարից ոչ ավել:
- Վերականգման ծախսերը ներառում են`
√ Վերանորոգման համար նյութերի, պահեստամասերի և սարքավորումների ծախսերը,
√ Վերանորոգման աշխատանքների վարձատրման ծախսերը,
√ Նյութերը վերանորոգման վայր հասցնելու ծախսերը և այլ ծախսեր անհրաժեշտ ապահովագրված գույքի վերականգնման և նախնական տեսքի բերելու համար:
ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.
- Ջերմային վերամշակման ընթացքում գույքին հասցված վնասը,
- Սարքավորման արտադրման և/կամ մոնտաժման կամ տեղադրման ժամանակ թույլ տրված սխալների հետևանքով գույքին հասցված վնասը,
- Գործարկման-փորձարկման ժամանակ թույլ տրված սխալների հետևանքով գույքին հասցված վնասը,
- Բնական մաշվածությունը, կոռոզիայի ազդեցությունը, ապրանքային արժեքի կորուստը, արտադրական (գործարանային) խոտանը,
- Գույքի դետալների վերանորոգումը կամ փոխարինումը, եթե դրանց վնասումը ապահովագարական պատահարի արդյունք չէ, կամ աշխատանքների իրականացումը, որոնց տեխնոլոգիական անհրաժեշտությունը չի եղել,
- Էլեկտրոնային տվյալներին և/կամ ծրագրերին (այդ թվում` համակարգչային) պատճառված վնասը,
- Ծրագրային սխալների կամ ծրագիր ոչ արտոնված մուտք գործելու հետևանքով պատճառված վանսը,
- Խոնավության, բորբոսի, գոլորշիների ազդեցության հետևանքով պատճառված վնասը, ջերմաստիճանի կամ ջերմային ռեժիմի չպահպանման, փոփոխման հետևանքով հասցված վնասը,
- Գույքի վարձակալության պայմանագրով վարձակալի գործողությունների (անգործության) արյունքում առաջացած վնասը կամ կորուսը,
- Բաց թողնված օգուտը, վարձակալված գույքի օգտագործման վճարը, գույքի օգտագործման անհնարինության հետևանքով առաջացած ծախսերը և այլն,
- Վնաս, որը հասցվել է գույքի սեփականատիրոջ (ապահովագրված անձի) կամ նրա հարազատների կողմից կամ մասնակցությամբ,
- Ապահովագրված գույքի ներկաշերտի վնասվածքը, քերծվածքները, բծերը և այլն,
- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի Խորհրդի կողմից 28.06.13թ. հաստատված «Հրդեհից և այլ վտանգներից գույքի ապահովագրության կանոններ»-ում սահմանված այլ դեպքերում:
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հաճախորդն իրավունք ունի`
- Ծանոթանալ ապահովագրության պայմաններին,
- Ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում հանդես գալ որպես հատուցման գործընթացի անմիջական մասնակից, այդ թվում` անհապաղ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը պատահարի մասին, ներկայացնել դիմում-հայտ ապահովագրական հայցը կարգավորելու նպատակով,
- Բողոքարկել ապահովագրական ընկերության կայացրած որոշումը,
- Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում ստանալ ապահովագրական հատուցում,
- Ապահովագրության պայմաններով սահմանված այլ դեպքեր:
Հաճախորդը պարտավոր է`
- Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնել ապահովագրական ընկերությանը և համապատասխան իրավասու մարմիններին,
- Ապահովագրական հատուցում ստանալու նպատակով ապահովագրական ընկերությանը պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել դիմում-հայտ և ապահովագրության պայմաններով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- Իրականացնել բոլոր հնարավոր միջոցառումները վնասների կանխման կամ փոքրացման, ինչպես նաև ապահովագրված գույքի փրկման ուղղությամբ
- Տրամադրել ապահովագրական պատահարի ի հայտ գալու փաստը հաստատող լիազորված մարմինների տեղեկանքներ,
- Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը պարզելու ապահովագրական պատահար դիտարկվող դեպքի պատճառները, ընթացքը և հետևանքները,
- Ապահովագրական ընկերությանը հնարավորություն տալ անցկացնելու վնասված գույքի զննում, ապահովագրական պատահարի պատճառների հետաքննություն և պատճառված վնասի չափի որոշում,
- Ապահովագրական ընկերության պահանջով իրեն գրավոր ներկայացնել ապահովագրված գույքի վնասման կամ ոչնչացման պատճառները և չափերը պարզելու համար անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան,
- Թողնել վնասված գույքը անփոփոխ վիճակում և փոխել ապահովագրական պատահարի պատկերը, միայն եթե դա թելադրված է անվտանգության նկատառումներով կամ վնասի չափի փոքրացմամբ: Հաճախորդն իրավունք ունի փոխելու ապահովագրական պատահարի պատկերն ապահովագրական ընկերության համաձայնությամբ կամ ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու երկուշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` նախապես ամրագրելով ապահովագրական պատահարի պատկերը տեսախցիկի կամ ֆոտոխցիկի միջոցով,
- Կատարել ՀՀ օրենսդրությամբ, պայմանագրով/վկայագրով և պայմաններով սահմանված այլ պարտավորությունները:
ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է՝
- Զանգահարել + (374 10) 59 21 21 հեռախոսահամարով և կատարել ապահովագրական ընկերության ցուցումները,
- Հայտնել պատահարի մասին համապատասխան իրավասու մարմիններին (գողության, կոտրանքի, թալանի կամ երրորդ անձանց կողմից գույքի կանխամտածված (միտումնավոր) ոչնչացման կամ վնաս հասցնելու դեպքում` Ոստիկանություն, հրդեհի դեպքում՝ ԱԻՆ և այլն),
- Ձեռնարկել բոլոր հնարավոր ողջամիտ և տվյալ պայմաններում հասանելի միջոցներն ապահովագրության օբյեկտի հետագա վնասումը կանխելու և վնասի չափը նվազեցնելու համար:
Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է`
- Պատահարի մասին ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո դիմել ապահովագրական ընկերության զանգերի կենտրոն հատուցման դիմում լրացնելու նպատակով և լրացված դիմումի լուսապատճենը կամ լուսանկարն ուղարկել dimum@ingoarmenia.am էլ.հասցեին կամ VIBER հավելվածով` (+374 44) 410 723 հեռախոսահամարին,
- Ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (այդ թվում՝ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր, ապահովագրական պատահարի տեղի ունենալու փաստը հաստատող տեղեկանք` տրամադրված համապատասխան իրավասու մարմնի կամ ապահովագրական ընկերության կողմից լիազորված փորձագետների կողմից, վնասի չափը հաստատող փաստաթղթեր և այլն),
- Սպասել ապահովագրական ընկերության հետագա ցուցումներին,
- Հատուցման կամ մերժման որոշումը կայացվում է հայտի կարգավորման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու պահից 30 օրվա ընթացքում,
- Հատուցման գումարը վճարվում է հատուցման որոշում կայացնելուց հետո 30 օրվա ընթացքում:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
- Մինչև ապահովագրական հատուցման գործընթացի վերջնական կարգավորումը առանց ապահովագրական ընկերության համաձայնության չի թույլատրվում իրականացնել ապահովագրված գույքի վերանորոգման որևէ աշխատանք, անհրաժեշտ է պահպանել վնասված գույքի մասերը կամ մնացորդները,
- Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:
Թարմացվել է առ՝ 08-02-2024թ., 14:39