ԿԱՍԿՈ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԸ
Ոչ կյանքի ապահովագրություն/Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
Վարկային պայմանագրերի շրջանակներում գրավադրված ավտոտրանսպորտային միջոցները (այսուհետ` ՏՄ), ներառյալ` ՏՄ-ների լրացուցիչ սարքավորումները:
ՈՐՏԵՂ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ, Վրաստան
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
ՏՄ-ն ապահովագրվում է վարկի գումարի մնացորդի կամ շուկայական արժեքի չափով` համաձայն վարկային պայմանագրի և/կամ հրապարակային օֆերտայի պայմանների:
ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
- Ֆիզիկական վնասի դեպքում` ապահովագրական գումարի 1%, սակայն ոչ պակաս քան 20,000 ՀՀ դրամ («Տոյոտա Երևան» ավտոսրահից ձեռք բերված ՏՄ-ների մասով նվազագույն չհատուցվող գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ): Եթե պատահարի պահին վարորդի վարորդական փորձը 3 տարուց ցածր է կամ նրա տարիքը 21-ից ցածր է, ապա չհատուցվող գումարը կրկնապատկվում է:
- Առևանգման կամ ավտոմեքենայի ամբողջությամբ կորստի դեպքում` ապահովագրական գումարի 5%, իսկ հակաառևանգման ազդանշանային համակարգի առկայության դեպքում` 3% («Տոյոտա Երևան» ավտոսրահից ձեռք բերված ՏՄ-ների մասով համապատասխանաբար` 10% և 5%):
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Ապահովագրության վկայագիրը կնքվում/վերակնքվում է վարկի գործողության ողջ ժամկետում՝ բացառությամբ վարկային պայմանագրով սահմանված դեպքերի:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ
Համաձայն վարկային պայմանագրի` հաճախորդի կողմից ապահովագրավճար չի վճարվում:
ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ
Ապահովագրությունն իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից վարկային պայմանագրի տվյալների հիման վրա:
Համաձայն հաճախորդի դիմումի` կարող է տրամադրվել ապահովագրական վկայագրի կրկնօրինակը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Վարկային պայմանագրով նախատեսված մարման վերջնաժամկետից շուտ վարկի մարման դեպքում ապահովագրության վկայագիրը ևս վաղաժամկետ դադարեցվում է:
ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ապահովագրական պատահարներ են համարվում`
- Ճանապարհատրանսպորտային պատահար,
- Հրդեհ, պայթյուն, ինքնայրում,
- Տարերային աղետներ (բացառությամբ երկրաշարժի),
- Կենդանիների գործողություններ,
- Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ, առևանգում,
- Թռչող կամ վայր ընկնող առարկաներ,
- Ջուրը մտնելուց կամ ջուրն ընկնելուց վնաս,
- Լուսացույցի կարմիր արգելող ազդանշանի տակ մուտք գործելու, հանդիպակաց ուղեմասով երթևեկելու, սահմանված արագության ավելի քան 50% գերազանցման հետևանքով առաջացած վնաս:
Ապահովագրական պատահարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի գնահատման կարգը հետևյալն է`
- Ավտոտրանսպորտային միջոցի լրիվ արժեքով ապահովագրված լինելու դեպքում ապահովագրական ընկերությունը ավտոտրանսպորտային միջոցի ամբողջական կորստի ժամանակ վճարում է ապահովագրական հատուցումը իրական արժեքի չափով` հանելով մնացորդների արժեքը և ոչ պայմանական չհատուցվող գումարը, իսկ ավտոտրանսպորտային միջոցի մասնակի վնասի դեպքում` փաստացի վնասի (վերանորոգման ծախսերի) չափով, բայց ոչ ավել, քան ապահովագրական գումարի չափը` դրանից նվազեցնելով չհատուցվող գումարը (առկայության դեպքում),
- Ավտորանսպորտային միջոցի՝ ոչ լրիվ արժեքով ապահովագրված լինելու դեպքում ապահովագրական ընկերությունն իրականացնում է վնասի հատուցումն այն համամասնությամբ, որը գոյություն ունի ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրական գումարի և ապահովագրական (շուկայական) արժեքի միջև` նվազացնելով չհատուցվող գումարը (առկայության դեպքում),
- Վերանորոգման ծախսերը իրենց մեջ ներառում են օգտագործվող պահեստամասերի, նյութերի և աշխատանքների արժեքները:
ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.
- ՏՄ-ն ոչ անձնական նպատակներով (օրինակ՝ որպես տաքսի, ուսուցման, վարձակալության և այլն) շահագործելու,
- Սահմանված ժամկետում ապահովագրական ընկերությանը և համապատասխան իրավասու մարմիններին ապահովագրական պատահարի մասին չտեղեկացնելու,
- Ալկոհոլի կամ թմրանյութերի, ինչպես նաև տոքսիկ նյութերի ազդեցության տակ ՏՄ-ն շահագործելու,
- Ապահովագրության պայմաններով սահմանված պարտավորություններից որևէ մեկը խախտելու, ինչի արդյունքում հնարավոր չի եղել որոշել ապահովագրական պատահարի հանգամանքները կամ պատճառը կամ հնարավոր մեղավոր անձանց կամ վնասի չափը,
- Լիազորված տիրապետողի, ՏՄ-ի սեփականատիրոջ կանխամտածված, դիտավորյալ, գործողությունների կատարման կամ անգործության, որոնք պատճառ են հանդիսացել ապահովագրական պատահարի առաջացմանը,
- Ռազմական գործողությունների, ինչպես նաև զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների, քաղաքացիական պատերազմի, ապստամբությունների, ժողովրդական հուզումների, ներխուժումների, հեղափոխությունների կամ ահաբեկչության,
- Ապահովագրական ընկերության ապահովագրության պայմաններով նախատեսված այլ դեպքերում:
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հաճախորդն իրավունք ունի`
- Ծանոթանալ ապահովագրության պայմաններին,
- Ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում հանդես գալ որպես հատուցման գործընթացի անմիջական մասնակից, այդ թվում` անհապաղ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը պատահարի մասին, ներկայացնել դիմում-հայտ ապահովագրական հայցը կարգավորելու նպատակով,
- Բողոքարկել ապահովագրական ընկերության կայացրած որոշումը,
- Ապահովագրության պայմաններով սահմանված այլ դեպքեր:
Հաճախորդը պարտավոր է`
- Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնել ապահովագրական ընկերությանը և համապատասխան իրավասու մարմիններին,
- Ապահովագրական հատուցում ստանալու նպատակով ապահովագրական ընկերությանը պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնել դիմում-հայտ և ապահովագրության պայմաններով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- Հետևել ապահովագրական ընկերության ցուցումներին՝ ապահովագրական պատահարի գծով վնասների կարգավորման կապակցությամբ ձեռնարկվող գործողություններն իրականացնելիս,
- Կատարել ՀՀ օրենսդրությամբ, ապահովագրության պայմանագրով/վկայագրով և պայմաններով սահմանված այլ պարտավորություններ:
ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է՝
- Պատահարի տեղի ունենալուց կամ հայտնի դառնալու պահից հետո անհապաղ զանգահարել համապատասխան ապահովագրական ընկերության գործող շուրջօրյա հեռախոսահամարով և հայտնել պատահարի մասին (առավել մանրամասն համապատասխան ապահովագրական ընկերության հակիրճ տեղեկատվական թերթիկում),
- Հրդեհի կամ պայթյունի դեպքում զանգահարել ԱԻՆ 101 համարով, ՃՏՊ-ի դեպքում` ՃՈ 177 կամ 010 522 763 համարով, երրորդ անձանց կողմից հակաօրինական գործողությունների և առևանգման դեպքում` Ոստիկանություն 102 համարով,
- Չտեղաշարժել ՏՄ-ն մինչև ապահովագրական ընկերության և ՀՀ ՃՈ-ի ժամանումը, գրանցել ՃՏՊ-ի մասնակից ավտոմեքենաների տվյալները,
- Առանց ապահովագրական ընկերության համաձայնության ոչ մի դեպքում չընդունել մեղքը` լրիվ կամ մասնակի և չվերցնել ոչ մի պարտավորություն իր վրա:
Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է՝
- Պատահարի մասին ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո պայմանագրով սահմանված ժամկետներում ապահովագրական ընկերության գրասենյակում լրացնել հայտային դիմումը կամ լրացված դիմումի լուսապատճենն ուղարկել ապահովագրական ընկերության համապատասխան էլեկտրոնային հասցեին/Viber կամ WhatsApp բջջային հավելվածներին (առավել մանրամասն համապատասխան ապահովագրական ընկերության հակիրճ տեղեկատվական թերթիկում),
- Ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (այդ թվում՝ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ՏՄ-ի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթեր, վարորդական վկայական, դեպքի վերաբերյալ համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված անհրաժեշտ փաստաթղթեր (ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Ոստիկանության ՃՈ մարմիններ, ՀՀ ԱԻՆ և այլն), ՏՄ-ի հափշտակության դեպքում նաև քրեական գործ հարուցելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը և այլն),
- Սպասել ապահովագրական ընկերության հետագա ցուցումներին:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
- Ավտոմեքենան վարկի մնացորդի չափով ապահովագրելու դեպքում (ապահովագրական գումարը ավտոմեքենայի շուկայական արժեքի գումարից փոքր է) վնասը հատուցվում է մասնակի՝ ապահովագրական գումարի և շուկայական արժեքի հարաբերությանը համամասնորեն,
- Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:
Ապահովագրության պայմաններ
Հակիրճ տեղեկատվական թերթիկ
Թարմացվել է առ՝ 30-07-2024թ., 00:54