ՏՈՒՆ (ՖԻՔՍՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ)
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԵՐԸ
Ոչ կյանքի ապահովագրություն/Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն, Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
- Տան հարդարանքի և/կամ ինժեներական սարքավորումների վնասումը կամ ոչնչացում,
- Քաղաքացիական պատասխանատվություն (Երրորդ անձանց կյանքին, առողջությանը և/կամ գույքին պատճառված վնաս):
Ապահովագրության չեն ընդունվում`
- Շինարարության անավարտ օբյեկտները կամ օբյեկտները, որոնցում իրականացվում է կապիտալ վերանորոգում,
- Շինությունները, այգեգործական տնակները, որոնք չեն օգտագործվում ըստ նշանակության՝ որպես ամառանոց, կացարան, հանգստի նպատակով, փաստացի լքված շինությունները,
- Փայտե շինությունները (շինությունները, որոնց բոլոր կոնստրուկտիվ տարրերը (բացառությամբ հիմքի)՝ պատերը, ձեղնահարկը պատրաստված են փայտից),
- 250 քառ.մ գերազանցող մակերես ունեցող տները,
- Խարխուլ շինությունները, որոնց ֆիզիկական մաշվածությունը կազմում է 75 և ավելի տոկոս,
- Բնակության համար ոչ պիտանի խալխուլ և/կամ վթարային վիճակում գտնվող շինությունները,
- Հասարակական օգտագործման տարածքներում կամ կառույցներում գտնվող բնակելի շինությունները,
- Պետական մարմինների կարգադրությամբ առգրավման, բռնագրավման, ռեկվիզիցիայի ենթակա շինությունները և այլն:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
- Ներքին հարդարանք և ինժեներական սարքավորումներ` 1,000,000 ՀՀ դրամ,
- Քաղաքացիական պատասխանատվություն՝ 600,000 ՀՀ դրամ:
ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
Չհատուցվող գումար չի նախատեսվում:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Ապահովագրության վկայագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ
Տարեկան 17,900 ՀՀ դրամ:
ԻՆՉՊԵՍ Է ՎՃԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ
Միանվագ` կանխիկ կամ անկանխիկ եղանակով պայմանագրի կնքման պահին,
Պայմանագրով/վկայագրով սահմանված ժամկետում և չափով հաճախորդի կողմից ապահովագրավճարը (ապահովագրավճարի հերթական մասը) չվճարելու դեպքում ապահովագրական ընկերությունն իրավունք ունի չսահմանել լրացուցիչ ժամկետ ապահովագրավճարի վճարման համար և չծանուցել այդ մասին հաճախորդին: Ապահովագրավճարի վճարման համար լրացուցիչ ժամկետ չսահմանելու և այդ մասին հաճախորդին չծանուցելու դեպքում ապահովագրական ընկերությունն իրավունք ունի չվճարել պայմանագրով/վկայագրով սահմանված ապահովագրավճարի հերթական մասի վճարման ամսաթիվ հանդիսացող օրվան հաջորդող օրվա ժամը 00:00-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առաջացած վնասների դիմաց ապահովագրական հատուցումները:
ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ
Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ):
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հաճախորդն իրավունք ունի ապահովագրական պայմանագրի կնքումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ) միակողմանիորեն առանց որևէ պատճառաբանության լուծելու այն։ Տվյալ դեպքում վերջինս վճարում է 20%-ի չափով գործառնական ծախս և պայմանագրի գործողության լրացած օրերի դիմաց ապահովագրավճարը` հաշվարկված համամասնորեն:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Ապահովագրության պայմանագրով նախատեսված ծածկույթը ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքման պահից,
- Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է պայմանագրի գործողության վերջին օրվա ժամը 23:59-ին,
- Մինչև նախորդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտը նոր ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում, նոր (վերակնքված) պայմանագիրն ուժի մեջ է մտնում նախորդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտի պահից:
ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ապահովագրական պատահարներ են համարվում`
- Տան ներքին հարդարանքի և/կամ ինժեներական սարքավորումների ոչնչացումը կամ վնասումը հրդեհի, պայթյունի, կայծակի հարվածի, տրանսպորտային միջոցների վրաերթի, կենդանու հետ բախման, թռչող սարքերի, դրանց մասերի, բեռի վայր ընկնելու, սեփականության նկատմամբ հանցագրծությունների (կոտրանքով գողություն, ավազակություն, այլ անձանց կողմից գույքի դիտավորությամբ ոչնչացում/վնասում), հարևան տարածքներից վթարի արդյունքում ջրի և այլ հեղուկների ներթափանցման հետևանքով,
- Երրորդ անձանց (հարևանների) գույքին, և/կամ կյանքին և/կամ առողջությանը պատճառված վնասները՝ հրդեհի, պայթյունի, ջրի արտահոսքի արդյունքում և այլ ռիսկերի ի հայտ գալու դեպքում:
ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.
- Երկրաշարժ,
- Միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ուղղակի կամ անուղղակի ազդեցություն,
- Ռազմական գործողություններ, զորաշարժեր կամ այլ ռազմական միջոցառումներ,
- Աղտոտվածության կամ կոռոզիայի ազդեցություն, բնական մաշվածություն, ջերմային վերամշակման ընթացքում գույքին պատճառված վնաս,
- Պայթուցիկ նյութերի պատճառված վնասումը, որոնք օգտագործվել են ապահովագրության օբյեկտի հասցեում,
- Ապահովագրված անձի /նրա ընտանիքի անդամների/մերձավոր ազգականների կողմից կամ մասնակցությամբ դիտավորությամբ պատճառված վնաս և այլն,
- Ապահովագրական ընկերությունն ազատվում է երրորդ անձանց կյանքին և/կամ գույքին պատճառված վնասի ապահովագրական հատուցում իրականացնելու իր պարտավորությունից, եթե ապահովագրված անձի անհրաժեշտ ինքնապաշտպանության արդյունքում վնաս է պատճառել այլ անձի, որն անմիջական ոտնձգություն է իրականացրել ապահովագրված անձի՝ օրենքով պաշտպանված իրավունքների և շահերի նկատմամբ,
- Ապահովագրական ընկերության պայմաններով նախատեսված այլ դեպքերում:
ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է՝
- Պատահարի տեղի ունենալուց կամ հայտնի դառնալու պահից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում զանգահարել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի (+374 12) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարին և հայտնել պատահարի մասին,
- Պատահարի մասին անհապաղ հայտնել համապատասխան իրավասու մարմիններին (գողության, կոտրանքի, թալանի կամ երրորդ անձանց կողմից գույքի կանխամտածված (միտումնավոր) ոչնչացման կամ վնաս հասցնելու դեպքում` Ոստիկանություն, հրդեհի դեպքում՝ ԱԻՆ և այլն),
- Ձեռնարկել բոլոր հնարավոր ողջամիտ և տվյալ պայմաններում հասանելի միջոցներն ապահովագրության օբյեկտի հետագա վնասումը կանխելու և վնասի չափը նվազեցնելու համար,
- Կատարել ապահովագրական ընկերության ցուցումները,
- Ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո առցանց կամ առձեռն եղանակով ներկայացնել դիմում-հայտը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր (որոնք հաստատում են ապահովադրի գույքային շահի առկայությունը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական, առքուվաճառքի կամ վարձակալության պայմանագիր և այլն), տրվել են համապատասխան մարմինների կողմից և հաստատում են հայտնած իրադարձության տեղի ունենալու փաստը և հանգամանքները, հաստատում են ապահովադրի կողմից իրականացված ծախսերը՝ պայմանագիր և/կամ հաշիվ-ապրանքագիր, դրամարկղի մուտքի օրդեր և/կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն` կանխիկ վճարման դեպքում, բանկի վճարման հանձնարարագիր` անկանխիկ ձևով վճարելու դեպքում և այլն):
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:
Տուն (ֆիքսված տարբերակով) հակիրճ տեղեկատվական թերթիկ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ
Անշարժ գույքի Ապահովագրության պայմաններ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ
Թարմացվել է առ՝ 13-06-2023թ., 17:25