ԱՊՊԱ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԸ
Ոչ կյանքի ապահովագրություն/Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
2011 թվականի հունվարի 1-ից Ձեր ավտոմեքենան շահագործելու համար պետք է ունենաք պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր (ԱՊՊԱ պայմանագիր):
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է բոլոր անիվավոր տրանuպորտային միջոցների համար, այդ թվում`
- մարդատար ավտոմոբիլներ,
- ավտոբուսներ, միկրոավտոբուսներ,
- բեռնատարներ,
- մոտոցիկլետներ,
- քարշակներ:
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԿՆՔԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
- Տրանսպորտային միջոցի (ՏՄ) սեփականատերը,
- Առուվաճառքի (օտարման) պայմանագրով գնորդը,
- Լիզինգի (ֆինանասական վարձակալության) պայմանագով վարձակալը,
- Վերը նշված անձինք իրավունք ունեն լիազորելու այլ անձանց իրենց անունից կնքելու ԱՊՊԱ պայմանագիր:
ԱՊՊԱ-Ի ԳԾՈՎ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ/ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Պայմանագիրը կնքելիս անհրաժեշտ է ներկայացնել.
- Տրանսպորտային միջոցի (ՏՄ) սեփականատիրոջ անձնագիրը, սոցիալական քարտը,
- ՏՄ-ի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) կամ մաքսային հայտարարագիրը (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի պայմանագիրը, եթե ՏՄ-ի սեփականատերը հաշվառման վկայագրում նշված անձը չէ,
- Լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը, եթե ապահովադրի անունից պայմանագիրը կնքելու է լիազորված անձը:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
ԱՊՊԱ պայմանագրով հատուցման առավելագույն չափը կազմում է`
- Անձնական վնասների դեպքում՝
√մեկ ապահովագրական պատահարի համար համար 33,000,000 ՀՀ դրամ,
√յուրաքանչյուր տուժողի համար՝ 3,300,000 ՀՀ դրամ,
- Գույքային վնասների դեպքում՝
√մեկ ապահովագրական պատահարի համար՝ 18,000,000 ՀՀ դրամ,
√յուրաքանչյուր տուժողի համար՝ 1,800,000 ՀՀ դրամ:
ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
ԱՊՊԱ պայմանագրով չհատուցվող գումար չի կիրառվում:
ՈՐՏԵՂ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել առավելագույնը 1 (մեկ) տարի ժամկետով:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ
ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կախված է հետևյալ գործոններից.
- ՏՄ-ի տեսակը (մարդատար, բեռնատար և այլն),
- ՏՄ-ի շարժիչի հզորությունը,
- ՏՄ-ի օգտագործման նպատակը (անձնական, ծառայողական, տաքսի և այլն),
- Պայմանագրի ժամկետը,
- Բոնուս-Մալուս
Ապահովագրավճարներին կարող եք ծանոթանալ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքից այս հղումով :
Ձեր ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կարող եք հաշվարկել ապահովագրական ընկերությունների ինտերնետային կայքերում տեղադրված ԱՊՊԱ հաշվիչի միջոցով:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Ապահովագրավճարը վճարվում է միանվագ ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին:
ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են սեփական տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով մյուս` տուժող կողմին (հետիոտնին, տուժող վարորդին, ուղևորներին և այլ անձանց) պատճառված հետևյալ վնասները՝
- անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաև տուժողի մահ
- տուժողի գույքին պատճառված վնասներ:
ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ապահովագրական պատահար չեն համարվում հետևյալ դեպքերը`
- անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
- ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
- վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
- տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատճառված վնասները,
- պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասները,
- արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,
- բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասները։
ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Վթարից անմիջապես հետո ավտովթարի վայր հրավիրել Ճանապարհային ոստիկանությանը և հետևել վերջինի ցուցումներին,
- Մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժել ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկել ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ, վթարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնել համապատասխան ապահովագրական ընկերություններին,
- Առանց ապահովագրական ընկերության համաձայնության չվերցնել Ձեզ վրա որևէ պատասխանատվություն և/կամ պարտականություն,
- մասնակցել Ճանապարհային ոստիկանության կողմից սահմանված կարգի փաստաթղթերը կազմելու գործընթացին՝ դրանցում ներկայացնելով իրենց վերաբերող պատասխանները:
Մանրամասն գործողությունները պատահարի վայրում և հատուցում ստանալու համար կարող եք ներբեռնել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքից այս հղումով:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
- Համաձայնեցված հայտարարագրի լրացման և այն ապահովագրական ընկերությանը ներկայացման ընթացակարգին մանրամասն կարող եք ծանոթանալ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքից այս հղումով :
- Ոչ ստանդարտ իրավիճակներում կիրառվող ապահովագրական հատուցումների հաշվարկման օրինակներին, բացատրություններին կարող եք ծանոթանալ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքից այս հղումով:
- Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին ապահովագրական հատուցումների վճարման դեպքերին և կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքից այս հղումով:
- Բոնուս-Մալուս (ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների) համակարգին մանրամասն կարող եք ծանոթանալ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքից այս հղումով:
ԱՊՊԱ պայմանագրին առնչվող պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բյուրոյի www.appa.am պաշտոնական ինտերնետային էջում:
Թարմացվել է առ՝ 23-01-2024թ., 12:51