ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ/ԴԱՍԵՐԸ
Ոչ կյանքի ապահովագրություն/Դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
- Ապահովագրված անձի ՀՀ օրենսդրությանը չհակասող գույքային շահերը՝ կապված դժբախտ պատահարի հետևանքով ապահովագրված անձի մահվան, հաշմանդամության, ժամանակավոր անաշխատունակություն ստանալու հետ:
- Ապահովագրության պայմանագիր կարող է կնքել 18-75 (ներառյալ) տարեկան ցանկացած անձ:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
500,000 ՀՀ դրամ:
ՈՐՔԱՆ Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
Չհատուցվող գումար չի նախատեսվում:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Ապահովագրության պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ
Փաթեթ | Ապահովագրավճար |
Basic | 7,000 ՀՀ դրամ |
Standard | 9,000 ՀՀ դրամ |
Exclusive | 15,000 ՀՀ դրամ |
ԻՆՉՊԵՍ Է ՎՃԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ
- Միանվագ` կանխիկ կամ անկանխիկ եղանակով պայմանագրի կնքման պահին:
ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ
Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ):
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել պայմանագրից` այդ մասին ոչ պակաս, քան 15 օր առաջ ծանուցելով Ապահովագրողին: Տվյալ դեպքում վերջինս վճարում է 15-25%-ի (առաջին տարվա համար ապահովագրավճարի 25%, յուրաքանչյուր հաջորդ տարվա համար` 15%) չափով գործառնական ծախս և պայմանագրի գործողության լրացած օրերի դիմաց ապահովագրավճարը` հաշվարկված համամասնորեն:
Կարգավորվում է «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ խորհրդի 25.11.2020թ․ թիվ 194 արձանագրությամբ հաստատված դժբախտ պատահարներից ապահովագրության կանոններով։
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ապահովագրության պայմանագրով նախատեսված ծածկույթը ուժի մեջ է կքնման օրվա հաջորդ օրվանից և կարող է վերակնքվել յուրաքանչյուր տարի պայմանագրի գործողության ավարտից հետո:
ԻՆՉԻՑ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ապահովագրական պատահարներ են համարվում դժբախտ պատահարի արդյունքում Ապահովագրված անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասներ, որոնք հանգեցնում են `
- 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության ձեռք բերման,
- Ժամանակավոր անաշխատունակության,
- Մահվան:
- Պայմանագիրը նախատեսում է նաև տարեկան կանխարգելիչ բուժզննում պայմանագրի գործողության ընթացքում մեկ անգամ «Մեդլայն կլինիկ» ԲԿ-ում հետևյալ ծածկույթով`
Փաթեթ | Կանխարգելիչ բուժզննման մեջ ներառված ծառայություններ |
PA Basic |
|
PA Standard |
|
PA Exclusive |
|
ԻՆՉԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ցանկացած պարագայում հատուցման ենթակա չեն այն վնասները, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում.
- Ապահովագրված անձի միտումնավոր գործողությունների կամ այլ անձի կողմից կատարված գործողությունների, որը պայմանագրի շրջանակներում Ապահովագրված անձի մահվան դեպքում հանդիսանում է Շահառու:
- Հակաօրինական գործողությունների հետևանքով առաջացած վնասները:
- Ապահովագրված անձի ալկոհոլային թունավորումը, թմրադեղային կամ տոքսիկ թունավորումը և վերջիններիս հետևանքով առաջացած պատահարները:
- Ապահովագրական ընկերության պայմաններով նախատեսված այլ դեպքերում:
ԻՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է՝
- Պատահարի տեղի ունենալուց կամ հայտնի դառնալու պահից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում զանգահարել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի (+374 10) 59 21 21 շուրջօրյա հեռախոսահամարին և հայտնել պատահարի մասին:
- Կանխարգելիչ բուժզննման ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կապ հաստատել «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի Զանգերի Կենտրոնի հետ (+374 10) 59 21 21 շուրջօրյա հեռախոսահամարին և հայտնել ծառայությունից օգտվելու մտադրության մասին հետագա սպասարկումը կազմակերպելու նպատակով:
- Տեղի ունեցած ապահովագրական պատահարի նշաններ ունեցող իրադարձության մասին անհապաղ հայտնել համապատասխան իրավասու մարմիններին (ՀՀ Ոստիկանություն, Բժշկական հաստատություն և այլն):
- Ապահովագրական ընկերությանը ներկայացնել դիմում-պահանջագիր ապահովագրական հատուցման մասին, ինչպես նաև ապահովագրության պայմաններով սահմանված այլ ուղեկցող փաստաթղթեր (անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բնօրինակը, համապատասխան իրավասու մարմինների (այդ թվում` իրավապահ մարմինների) կողմից տրված փաստաթղթերը, որոնք վկայում են Պայմանագրի գործողության ընթացքում որոշակի դեպքի առաջացման մասին, որն ունի ապահովագրական պատահարի նշաններ, դրա առաջացման հանգամանքների մասին, պարունակելով ապահովագրված անձի լրիվ ախտորոշումը, բուժման ժամկետների, բուժիչ և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկություններ, բժշկասոցիալական փորձաքննության մարմնի տեղեկանքը հաշմանդամության խումբը (կարգավիճակը) սահմանելու մասին, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ և այլն):
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Ապահովագրական ընկերության հատուցման որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, Կենտրոնական բանկ, Դատարան/Արբիտրաժային դատարան:
Հակիրճ տեղեկատվական թերթիկ Basic
Թարմացվել է առ՝ 02-08-2024թ., 11:53