Արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի |
Տարեկան տոկոսադրույք | Ամրագրված տոկոսադրույք, որն որոշվում է Բանկի սահմանված ֆոնդավորման դրույքի հիման վրա: |
ժամկետ | 1- 12 ամիս |
Օվերդրաֆտի սահմանաչափ | Օվերդրաֆտի սահմանաչափի հաշվարկն կատարվում է Բանկի կողմից Բանկի բոլոր հաշիվներով միջին օրեկան մնացորդի, միջին ամսական զուտ շրջանառության և Վարկառու ընկերության վարկանիշի հիման վրա: |
Վարկառուներին ներկայացվող հիմնական պահանջները |
1. Բանկում և/կամ այլ բանկերում/վարկային կազմակերպություններում բացասական պատմության բացակայություն (համաձայն §ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ խոշոր և միջին բիզնեսի հաճախորդների վարկավորման ընթացակարգի կազմակերպման մեթոդական ուղեցույցի): 2. Կայուն ֆինանսական վիճակ 4 վերջին եռամսյակների արդյունքներով (առկայության դեպքում)՝ հաշվի առնելով սեզոնայնության գործոնը և գործունեության առանձնահատկությունները, վճարունակությունը, վարկային գործարքի գծով պարտքի մարման սկզբնական աղբյուրների առկայությունը: 3. Բանկին և/կամ այլ բանկերի/վարկային կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտքի բացակայություն Հաճախորդի հետ փոխկապակցված Վարկառուների խմբի գծով: 4. Բանկում առնվազն ամիսը մեկ մինչև օվերդրաֆտի սահմանաչափի որոշման մասին հարցի քննարկման ամսաթիվը վերջին 3 /երեք/ օրացուցային ամսվա ընթացքում հաշվին/հաշիվներին մուտքերի նվազագույն քանակի առկայություն (որի գծով շրջանառությունը ներառվում է օվերդրաֆտի սահմանաչափի հաշվարկում): 5. Հաճախորդի նկատմամբ ներկայացված քաղաքացիական և վարչական հայցերի կամ հաճախորդին սնանկ կամ անվճարունակ ճանաչելու հայցի բացակայություն: 6.Գործող արտոնագրի առկայություն (այն դեպքում, երբ գործունեությունը պահանջում է արտոնագրում); 7. Հաճախորդի կողմից պահանջվող դրամական միջոցների (վարկի) օգտագործման նպատակը չպետք է կապված լինի շահումով խաղերի հետ (խաղային ավտոմատներ, խաղատուն և այլն): 8. Օֆշորային գոտիներում գրանցված բանկերի կամ ընկերությունների հետ գործարար հարաբերությունների առկայության դեպքում, որոշումների ընդունման կենտրոնը, ՀՀ տարածքում գործունեության հաշվին համախառն հասույթի 50 և ավել տոկոս ապահովումը, ինչպես նաև պահանջվող ֆինանսավորման օգտագործումը իրականացվում են ՀՀ տարածքում: |
Օվերդրաֆտի նպատակը | • Անհետաձգելի ընթացիկ դրամական պահանջմունքների օպերատիվ (կարճաժամկետ) ապահովման համար, • ժամանակավոր դրամարկղային ճեղքվածքի ծածկման համար, • այլ նպատակով, Բանկի Վարկային կոմիտեի որոշման համաձայն: |
Հիմնական պարտքի և հաշվարկված տոկոսների մարման պայմանները |
|
Միանվագ միջնորդավճար օվերդրաֆտի տրամադրման դիմաց | 0.3% - 1% օվերդրաֆտի պայմանագրային գումարից նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1 ,000,000 ՀՀ դրամ |
Ֆինանսավորման մեթոդ | Անկանխիկ |
Հիմնական պարտքի ժամկետանց մասին նկատմամբ կիրառվող տույժ | 0.13% օրեկան |
Ժամկետանց տոկոսների նկատմամբ կիրառվող տույժ ** | 0.13% օրեկան |
Օվերդրաֆտի չօգտագործված մասի նկատմամբ հաշվարկվող տոկոս | 0.5% - 1.5 % տարեկան |
Միանվագ տուգանք օվերդրաֆտի ոչ նպատակային օգտագործման համար***** | 5% միանվագ ոչ նպատակային ձևով օգտագործված գումարից |
Տուգանք վարկային պայմանագրով սահմանված օգտագործման ձևի խախտման համար ***** | 5% միանվագ օգտագործման ձևի խախտմամբ օգտագործված գումարից |
Տուգանք մոնիթորինգի պայմանները չկատարելու համար (բացառությամբ ոչ նպատակային օգտագործման և օգտագործման ձևի) ***** | Վարկային միջոցների մնացորդի 1%, սակայն 2,000,000 ՀՀ դրամից ոչ ավել |
Վճար գործարքի սպասարկման (պայմանների փոփոխության) դիմաց | Վարկային գործարքի ցանկացած պայմանների փոփոխության համար (այդ թվում գրավի մասով, բացառելով հաջորդական գրավի թույլտվության)՝ 100,000 - 500,000 ՀՀ դրամ միանվագ յուրաքանչյուր հայտի համար (Լիազորված մարմնի որոշման համաձայն): Վարկային գործարքի էական (հիմնական)*** պայմանների համար՝ 0.2% Օվերդրաֆտի մնացորդից (եթե Օվերդրաֆտի օգտագործման ժամկետը վարկային փաստաթղթերի համաձայն լրացել է) կամ Օվերդրաֆտի սահմանաչափից (եթե Օվերդրաֆտի օգտագործման ժամկետը վարկային փաստաթղթերի համաձայն չի լրացել), սակայն միանվագ 100,000 ՀՀ դրամից ոչ պակաս և 1,000,000 ՀՀ դրամից ոչ ավել յուրաքանչյուր հայտի համար: |
* Առանձին դեպքերում ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել ապահովման այլ միջոցներ (շարժական, անշարժ գույք, ՖԱ, ԻԱ երաշխավորություն) | |
**Պայմանագրով հաշվարկված տուժանքները (տույժեր և տուգանքներ) չպետք է գերազանցեն գանձման պահին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը: | |
***Վարկային գործարքի էական (հիմնական) պայմանների փոփոխություն է համարվում հետևյալ փոփոխությունները. .տոկոսադրույքի նվազեցում, .գործարքի ընդհանուր ժամկետի փոփոխություն, .օվերդրաֆտի սահմանաչափի ավելացում ****, .գործարքի նպատակի փոփոխություն (նպատակային օգտագործման ձևակերպում) (վարկի սահմանաչափի շրջանակներում, վարկային գործարքի նպատակի միանգամյա փոփոխության դեպքում կիրառվում է միանվագ վճար 100,000 ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր հայտի համար): ****Օվերդրաֆտի սահմանաչափն ավելացնելիս միանվագ վճարի հաշվարկն իրականացվում է լրացուցիչ սահմանաչափից: | |
***** Կիրառվում են Բանկի Լիազորված մարմնի առանձին որոշման համաձայն: |
Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրի պայմանների փոփոխություն և/կամ գործողության ժամկետի վաղաժամկետ դադարեցում.
- Բանկի Լիազորված մարմնի որոշմամբ և Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրով սահմանված վարկային զուտ շրջանառության մեծության պահպանման պարտավորությունը Վարկառուի կողմից չկատարելու դեպքում (բացառություն է կազմում առաջին ամիսը), Բանկն իրավունք ունի ավելացնել տոկոսադրույքն Օվերդրաֆտի գծով՝ գործող այն օրացուցային ամսվա ընթացքում, որում նշված պայմանը չի կատարվել, 2 տոկոսային կետով, իսկ Վարկառուի կողմից վարկային շրջանառության պահանջվող մակարդակի վերականգնման դեպքում, սկսած հաջորդ օրացուցային ամսվա մեկից նվազեցնել տոկոսադրույքը մինչև օվերդրաֆտի ձևակերպման պահին գործող տոկոսադրույքի մակարդակ,
- Բանկի Լիազորված մարմնի որոշմամբ և 50 տոկոսից ավել Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրով վարկային զուտ շրջանառության մեծության պահպանման պարտավորությունը Վարկառուի կողմից չկատարելու դեպքում (բացառություն է կազմում առաջին ամիսը), Բանկն իրավունք ունի հրաժարվել Օվերդրաֆտի շրջանակներում գումար տրամադրելուց (հերթական մասի) և/կամ դադարեցնել Պայմանագրի գործողությունը և պահանջել Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների վաղաժամկետ կատարում, Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրի պայմանների համաձայն,
- Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրի համաձայն վարկառուի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում, Բանկը Օվերդրաֆտի գծով պարտավորության մարման նպատակով իրականացնում է հետևյալ գործողությունները.
- ուղարկում է Վարկառուին ծանուցում պարտքը ամբողջությամբ մարելու պահանջով, և/կամ
- կարող է միակողման կարգով հրաժարվել Օվերդրաֆտի սահմանաչափի շրջանակներում գումար տրամադրելուց և Վարկառուից պահանջել Պայմանագրով բոլոր պարտավորությունների կատարում, և/կամ
- իրականացնում է դրամական միջոցների անակցեպտ դուրսգրում Բանկում Վարկառուի բոլոր հաշիվներից: Այն դեպքում, եթե Բանկում Վարկառուի հաշիվներին առկա միջոցները բավարար են անհրաժեշտ գումարը դուրս գրելու համար, Բանկը անհրաժեշտ գումարը գանձելուց հետո, միակողմանի կարգով կարող է դադարեցնել Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը:
Հաճախորդը պետք է համապատասխանի հետևյալ նվազագույն պահանջներին.
- Բանկում և/կամ այլ բանկերում/վարկային կազմակերպություններում բացասական վարկային պատմության բացակայություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հարցման ամսաթվից մեկ տարվա ընթացքում.
ա) առկա են կետանցումներ հաճախորդի պարտավորություններով, նրա Հայտը քննարկելու պահի դրությամբ,
բ) կետանցումների գումարային ժամկետը հաճախորդի պարտավորություններով գերազանցում է 30 օր,
- առնվազն 6 ամսվա գործունեություն ՀՀ տարածքում, թույլ է տրվում գործունեության 6 ամսից պակաս ժամկետ, եթե առկա է հիմնական պայմաններին բավարարող Հաճախորդի հետ փոխկապակցված ընկերություն կամ փոխկապակցված ընկերությունների խումբ,
- կայուն ֆինանսական վիճակ 4 վերջին եռամսյակների արդյունքներով (առկայության դեպքում)՝ հաշվի առնելով սեզոնայնության գործոնը և գործունեության առանձնահատկությունները, վճարունակությունը, վարկային գործարքի գծով պարտքի մարման սկզբնական աղբյուրների առկայությունը,
- Բանկին և/կամ այլ բանկերի հանդեպ ժամկետանց պարտքի բացակայություն Հաճախորդի հետ փոխկապակցված Վարկառուների խմբի գծով օվերդրաֆտի սահմանաչափի որոշման հարցի քննարկման ամսաթվի դրությամբ,
- Բանկում առնվազն ամիսը մեկ մինչև օվերդրաֆտի սահմանաչափի որոշման մասին հարցի քննարկման ամսաթիվը վերջին 3 /երեք/ օրացուցային ամսվա ընթացքում հաշվին/հաշիվներին մուտքերի նվազագույն քանակի առկայություն (որի գծով շրջանառությունը ներառվում է օվերդրաֆտի սահմանաչափի հաշվարկում),
- Հաճախորդի նկատմամբ ներկայացված քաղաքացիական և վարչական հայցերի կամ հաճախորդին սնանկ կամ անվճարունակ ճանաչելու հայցի բացակայություն,
- գործող լիցենզիայի առկայություն (այն դեպքում, եթե գործունեությունն ենթակա է լիցենզավորման),
- Հաճախորդի կողմից պահանջվող դրամական միջոցների (վարկի) օգտագործման նպատակը չպետք է կապված լինի շահումով խաղերի հետ (խաղային ավտոմատներ, խաղատուն և այլն),
- օֆշորային գոտիներում գրանցված բանկերի կամ ընկերությունների հետ գործարար հարաբերությունների առկայության դեպքում, որոշումների ընդունման կենտրոնը, ՀՀ տարածքում գործունեության հաշվին համախառն հասույթի 50 և ավել տոկոս ապահովումը, ինչպես նաև պահանջվող ֆինանսավորման օգտագործումը իրականացվում են ՀՀ տարածքում:
ՈՒՎԿ-ի համար.
- վերջին 6 ամսվա ընթացքում չպետք է արձանագրված լինի ՈՒՎԿ կողմից ՀՀ ԿԲ նորմատիվների խախտում,
- ՈՒՎԿ-ի չաշխատող ակտիվների մակարդակը, համաձայն ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի, չպետք է գերազանցի ՈՒՎԿ-ի վարկային պորտֆելի 10 տոկոսը,
- ՈՒՎԿ-ի ակտիվների ծավալը չպետք է 1 մլն.ՀՀ դրամից պակաս լինի:
Թարմացվել է առ՝ 03-07-2023թ., 12:31:56