VTB-BANK

Վարկային գիծ «Էքսպրես»

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 18%

    փաստ.` 19.5%

  • Վարկի ժամկետը

    Վարկի ժամկետը

    12 -ից 24 ամիս

  • Վարկի գումար

    Վարկի գումար

    500.000-1.000.000 ՀՀ դրամ


Վարկային գիծ «Էքսպրես»

Վերականգվող քարտային վարկային գիծը բիզնես նպատակների համար վարկավորման միջոց է, որը հնարավորություն է ընձեռում բավարարել բացառապես այն հաճախորդների պահանջմունքները, ովքեր ունեն գործող վարկ տրամադրված «Ունիվերսալ» պրոդուկտների շարքից (հին և նոր տարբերակներից) (բացառությամբ «Էքսպրես» պրոդուկտի՝ փորձնական փուլում), և կարող է հաճախորդներին տրամադրվել որպես զուգահեռ վարկային գիծ բիզնես-քարտին առանց հավելյալ ֆինանսական վերլուծության:

 

1.

Վարկի գումար և հաշվարկի մեթոդ

500,000 – 20,000,000 ՀՀ դրամ *, բայց ոչ ավել քան հիմնական պրոդուկտի (որի հիման վրա դիտարկվում է վարկային գծի տրամադրումը) նախնական գումարի 20%-ը և միաժամանակ ոչ ավել հիմնական վարկի մարված գումարից:

Բանկում հիմնական վարկի սպասարկման նվազագույն ժամկետը՝ 12 ամիս․ առավելագույնը՝ 24 ամիս:

2.

Տարեկան տոկոսադրույք (վարկային գծի տոկոսագումարների հաշվեգրումն իրականացվում է հիմնական պարտավորության վրա՝ սկսած վարկային գծի տրամադրման ամսաթվից մինչև վարկային գծի ամբողջական մարման ամսաթիվը: Տոկոսների հաշվարկն իրականացվում է ամենօրյա կտրվածքով, օգտագործված մասի համար հաշվեգրված տոկոսները վճարվում են ամենամսյա կտրվածքով: Օգտագործված վարկային գծի տոկոսների մարումն իրականցվում է Բանկի կողմից վարկառուի նախապես Բանկում բացված հաշվի միջոցներից գանձումով՝ վարկառուի կողմից նախապես տրամադրված ակցեպտի հիման վրա )

18% ՝ գծի օգտագործված մասի նկատմամբ և 0%՝ չօգտագործված մասի նկատմամբ

 

3.

Տարեկան փաստացի տոկոսադրույք

19.5%

4.

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

0%

 

5.

Ապահովվածություն

առանց գրավի և երաշխավորության, ԻԱ դեպքում՝ տնօրենի կամ հիմնադրի երաշխավորություն, ով հանդիսանում է վերջնական շահառու:

6.

Գործարքի մասնակցների վարկային պատմության գնահատում

  1. Վարկառու,
  2. Երաշխավոր/երաշխավորներ/գրավատու,
  3. Վարկառուի կին/ամուսին, եթե այդպիսիք առկա են
  4. Բիզնեսի իրական գործընկերներ
  5. Իրավաբանորեն փոխկապակցված անձինք

Ընդ որում, հայտի մեջ որպես գործարքի մասնակիցներ լրացվում են վերոնշյալ անձանց տվյալները:

Բանկում վարկերի ժամկետանց օրերի քանակը վարկային պայմանագրի ողջ գործողության ընթացքում չի կարող գերազանցել 20 օրը, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում՝ 7 օրը: Վարկային պատմության նկատմամբ մնացած պահանջները՝ համաձայն գործող ռիսկի ներքին նորմատիվների:

7.

Վարկառուի նկատմամբ նվազագույն պահանջներ

  1. ՀՀ ռեզիդենտ,
  2. Տարիքը՝ 21-65տ,
  3. Անխափան բիզնեսի նվազագույն փաստացի և պաշտոնական ժամկետը` 6 ամիս (եթե սույն փաստաթղթով այլ բան ներկայացված չէ),

Դատական մարմիններ ներկայացված հայցերի, Հաճախորդին կամ նրա հետ փոխկապակցված անձանց (հաճախորդի ամուսին/կին, բիզնեսի գծով իրական գործընկերներ) սնանկ ճանաչելու մասին դատական մարմինների որոշումների (եթե առկա են հավաստի տեղեկություններ) բացակայություն: Հաճախորդի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հաշիվների նկատմամբ ԴԱՀԿԾ կողմից կիրառված 75,000 ՀՀ դրամ գումարը չգերազանցող կալանքների առկայության դեպքում վարկը տրամադրվում է միայն տվյալ սահմանափակումները վերացնելուց հետո: Եթե ԴԱՀԿԾ կողմից հաշիվների վրա դրված կալանքների գումարը գերազանցում է 75.000 ՀՀ դրամը, հայտը մերժվում է: Եթե ԴԱՀԿԾ կողմից Փոխառուի ընտանիքի անդամների (ում հետ Փոխառուն փաստացի բնակվում է) հաշիվների նկատմամբ կիրառված կալանքների գումարը չի գերազանցում 150.000 ՀՀ դրամը, վարկը տրամադրվում է միայն կալանքները վերացնելուց հետո: Եթե կալանքների գումարը գերազանում է 150.000 ՀՀ դրամը, հայտը մերժվում է:

8.

Գործողության ժամկետ

24 ամիս

 

9.

Ժամկետանց մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ կիրառվող տույժ

0.13% օրական

10.

Վարկային պարտավորությունների մարման կարգը

 Հիմնական գումարը մարվում է ժամկետի վերջում, տոկոսներն՝ ամսական:

11.

Վարկի տրամադրման եղանակը

Վարկային գիծը տրամադրվում է ցանկացած տեսակի բիզնես-քարտին:

12.

Վարկի օգտագործման եղանակը

 

Կանխիկ, անկանխիկ

 

13.

Վարկի վաղաժամկետ մարման միջնորդավճար

0%

Թարմացվել է առ՝ 12-12-2023թ., 02:32:33

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ