- «Ակնթարթային» վարկը հնարավորություն է ընձեռում բավարարել հաճախորդի պահանջմունքները (ընթացիկ ծախսերի իրականցում և գործող ագրովարկերի գնում) երաշխավորությամբ և առանց գրավի ապահովվածության:
Հայտի մասով որոշումը կայացվում է 2 ժամվա ընթացքում՝ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո: Հայտը դիտարկվում է վարկառուի վարկային պատմության հիման վրա՝ առանձ ֆինանսական վերլուծություն իրականացնելու:
Տվյալ վարկի շրջանակում գյուղատնտեսական գործունեություն է համարվում՝
- Անասնապահություն, ներառված խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բուծում, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվապահություն, ձկնաբուծություն և այլն․․․,
- Բուսաբուծություն՝ ներառյալ հատիկավոր և կերակրի մշակաբույսերի աճեցումը, բանջարեղենագործությունը, այգեգործությունը և խաղողագործությունը, ծաղկագործությունը, սնկագործությունը և այլն
- Ջերմոցային տնտեսություն,
- Չրերի արտադրություն,
- Գյուղատնտեսական արտադրության վերամշակում,
- Բանջարեղենի, մրգերի և հացահատիկային մշակաբույսերի վերամշակում,
- Կաթի և կաթնամթերքի արտադրություն (պանիր, կարագ, կաթնաշոռ և այլն)
Ընդ որում՝ կենդանական և բուսական տարրեր պարունակող արտադրանքը (բնական կոսմետիկ միջոցներ, ներկեր, պիգմենտներ և այլն) չեն մտնում ագրովարկավորման սանդղակի մեջ,
- Գյուղատնտեսական ծառայությունների/աշխատանքների տրամադրում:
1. | Վարկի գումար և արժույթ |
|
2. | Վարկի գործողության ժամկետ |
|
3. | Տարեկան տոկոսադրույք
| 14.2% տարեկան |
4. | Փաստացի տարեկան տոկոսադրույք | 22-22.7% |
5. | Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարՖԱ/ԻԱ, ԱՁ համար պիլոտի ընթացքում | 0% |
6. | Վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (Հաշվարկվում է վարկի հիմնական գումարի մնացորդի նկատմամբ) | 0.5% |
7. | Դրամական միջոցների կանխիկացման միջնորդավճար ՖԱ/ԻԱ, ԱՁ համար
| 0.69%/0.2%
|
8. | Ապահովություն | Ընտանիքի անդամի կամ երրորդ անձի և մեկ ֆինանսական երաշխավորի երաշխավորություն |
9. | Գործարքի մասնակցների վարկային պատմության գնահատում |
|
Թարմացվել է առ՝ 23-01-2024թ., 05:46:07