ֆինանսական լիզինգ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Հաճախորդներին Ֆինանսական լիզինգ`շահավետ պայմաններով:
Ձեր բիզնեսի զարգացման և ծրագրերի իրագործման նպատակով Ձեզանից պահանջվում են ֆինանսական ռեսուրսների ներգրավում: Հիմնական միջոցների վերազինման խնդիրը Դուք կարող եք հաջողությամբ լուծել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող ֆինանսական լիզինգի օգնությամբ:
Ֆինանսական լիզինգի միջոցով Բանկն առաջարկում է Ձեզ ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա, հանքարդյունաբերության, ճանապարհաշինության, արտադրության և բժշկության ոլորտներում օգտագործվող տեխնիկա և սարքավորումներ:
Կանխավճար | 0-50% կանխավճար չկատարելու դեպքում լրացուցիչ ապահովությունը պարտադիր է: |
Տարեկան տոկոսադրույք | սկսած 12%-ից |
Ֆինանսավորման արժույթ | AMD |
Ֆինանսավորման ժամկետ | մինչև 5 տարի |
Գործարքի իրականացման միանվագ միջնորդավճար | 1% ֆինանսավորվող գումարից, բայց ոչ ավել, քան 600,000 ՀՀ դրամ: Միջնորդավճարը գանձվում է միանվագ` լիզինգի տրամադրման պահին: |
Հիմնական գումարի և տոկոսագումարի վճարման կարգ |
|
Ապահովագրություն | Պարտադիր /տարեկան/ ապահովագրություն: |
Լիզինգի ժամկետանց մայր գումարի նկատմամբ կիրառվող տույժ |
0.1% օրական |
Լիզինգի ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ կիրառվող տույժ |
0.1% օրական |
Տուգանք` մոնիթորինգի պայմանները չկատարելու համար |
1% լիզինգի գումարի մնացորդից, բայց ոչ ավել, քան 2,000,000 ՀՀ դրամ |
Միջնորդավճար` վերջնական օֆերտայից հրաժարվելու դեպքում* |
0.15% ֆինանսավորվող գումարից |
Տուգանք` վաղաժամկետ մարվող պարտավորությունների նկատմամբ | Պարտավորությունների վաղաժամկետ վճարման պարագայում տուգանք չի կիրառվում: |
Լրացուցիչ ապահովություն | Երաշխավորություն, շարժական և անշարժ գույք գրավի տեսքով և այլն: |
*Միջնորդավճարը գանձվում է միայն Բանկի լիազոր մարմնի կողմից տվյալ գործարքի հաստատումից հետո Բանկի և Հաճախորդի կողմից ստորագրված վերջնական օֆերտայի առկայության դեպքում: |
- Ապահովման պահանջի բացակայություն,
- Բանկը տրամադրում է խորհրդատվություն` լիզինգի առարկայի ձեռքբերման ռիսկը հասցնելով նվազագույնի, անհրաժեշտության դեպքում առաջարկելով բանկային վճարման գործիքներ /L/C, Bank Guarantee/,
- Պայմանագրի գործողության ողջ ընթացքում հիմնական միջոցը /լիզինգի առարկան/ հաշվառվում է Վարձակալի հաշվեկշռում, որով Վարձակալը կատարում է ամորտիզացիոն մասհանումներ` նվազեցնելով շահութահարկի վճարումները,
- Վարձակալը հնարավորություն ունի հաշվանցելու ԱԱՀ ամենամսյա լիզինգավճարներից,
- Հիմնական միջոցի օգտագործման հնարավորություն` առանց նրա արժեքի ամբողջական գումարի վճարման,
- Հիմնական միջոցների թարմացման հնարավորություն` առանց շրջանառությունից ֆինանսական միջոցները հանելու:
Թարմացվել է առ՝ 25-03-2022թ., 10:53:22