
Polo վերնաշապիկների և Sweatshirt շապիկների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցակցային գնման ընթացակարգ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը հայտարարում է մրցակցային գնման ընթացակարգ, որն անցկացվում է բաց ձևով, գնանշման հարցման եղանակով։
Մրցակցային գնման ընթացակարգը հայտարարվում է Polo վերնաշապիկների և Sweatshirt շապիկների ձեռքբերման նպատակով:
Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 33/3 հասցեով:
Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու հայտերն ընդունվում են 2025թ. հոկտեմբերի 27-ը ներառյալ՝ մինչև ժամը 18։00:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 33/3:
Կոնտակտայինանձ`
Սեդա Գասպարյան
Հեռ. (+37410) 51-37-49, ներքին`1752
Բջջ․(+37499) 24-84-34
Էլ. փոստ` Tender@vtb.am
Տեղեկություններ գնման ընթացակարգի, գնահատման չափանիշների, մասնակցության պայմանների և ժամկետների վերաբերյալ։
«ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ։
II. Մրցակցային ընթացակարգի համար հայտերի ընդունման վայրը և հասցեն․
ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 33/3, «ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ։
III. Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցության հայտերի ներկայացման կարգ․
Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու հայտերն ընդունվում են գնման ընթացակարգի կազմակերպչի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ժամը 10:00-18:00:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ը, մինչև ժամը 18։00:
IV. Մրցակցային գնման ընթացակարգի անցկացման կարգը․
Մրցակցային գնման ընթացակարգի մասնակիցն իրավունք ունի փոփոխել կամ հետ կանչել իր հայտը մինչև հայտերի ներկայացման ժամկետի ավարտը: Նման գնմանը մասնակցելու հայտը համարվում է փոփոխված կամ հետ կանչված, եթե փոփոխությունն իրականացվել է կամ հայտը հետ կանչելու ծանուցումն ստացվել է Բանկի կողմից:
7․ Պահանջներ գնման ընթացակարգի մասնակիցների և ձեռք բերվող արտադրանքի նկատմամբ:
Գնման ընթացակարգի մասնակիցը պետք է․
8․ Մրցակցային գնման ընթացակարգին մասնակցելու համար պարտադիր փաստաթղթերի ցանկ.
Գնման ընթացակարգին մասնակցության հայտի բոլոր թերթերը պետք է լինեն կարված և համարակալված:
Այն դեպքում, եթե մի քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձինք համատեղ հանդես են գալիս գնման ընթացակարգի մասնակցի կողմում, գնման ընթացակարգի նման մասնակցին գնման ընթացակարգի մասնակցի, գնվող արտադրանքի նկատմամբ Բանկի կողմից սահմանված պահանջներին համապատասխան ճանաչելու համար այդ անձանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի գնման ընթացակարգի անցկացման ծանուցման, գնման ընթացակարգի փաստաթղթերի վերաբերյալ Բանկի կողմից սահմանված պահանջներին:
Եթե գնման ընթացակարգի մասնակցի կողմից հանդես են գալիս մի քանի անձինք, տեղեկությունները և փաստաթղթերը տրամադրվում են գնման ընթացակարգի մասնակցի կողմից հանդես եկող բոլոր անձանց նկատմամբ, եթե գնման անցկացման մասին ծանուցմամբ, գնման ընթացակարգի փաստաթղթերով այլ բան սահմանված չէ:
Գնման ընթացակարգի մեկ մասնակցի կողմից մի քանի անձանց հանդես գալու դեպքում գնման ընթացակարգին մասնակցելու հայտը պետք է պարունակի նաև նման անձանց միջև համաձայնագիր, որով կարգավորվում են նշված անձանց հարաբերությունները մեկ մասնակցի կողմից գնման ընթացակարգին մասնակցելու վերաբերյալ:
Աղյուսակ №1
Հայտերի գնահատման չափանիշի անվանումը | Չափանիշի նշանակալիություն % |
Լոտում ներկայացված արտադրանքների միավորի արժեք | 100% |
Լոտում ներկայացված արտադրանքների միավորի արժեք | Նվազագույն գումարը նախընտրելի է Ri = (Cmin / Ci)*N N = 100 – չափանիշի նշանակալիությունը, Ci – գնահատվող առաջարկի գնային բաղադրիչը: | 100 |
Գնման ընթացակարգին մասնակցության հայտը գնահատելու համար հաշվարկվում է i-րդ հայտի վերջնական վարկանիշը, որը որոշվում է հետևյալ բանաձևով.
Ri = (Cmin / Ci)*N:
V. Հանձնարարության նկարագիրը
Հաղթող ճանաչված մասնակիցը պետք է․
VII․ Վերասակարկման անցկացման կարգը
Գնումների հանձնաժողովն իրավունք ունի մրցակցային գնման ընթացակարգի մասնակիցներին հնարավորություն ընձեռել կամովին բարձրացնել իրենց հայտերի վարկանիշը՝ նվազեցնելով պայմանագրի սկզբնական գինը կամ գնման ընթացակարգին մասնակցության հայտերի գնահատման չափանիշ հանդիսացող այլ ցուցանիշները՝ պայմանով, որ դիմումի մնացած դրույթները մնում են անփոփոխ։ Վերասակարկման անցկացման ձևը և կարգը, նոր պայմաններով հայտերի ներկայացման վերջնաժամկետները, գնման ընթացակարգի այլ մասնակիցների կողմից պայմանագրի կատարման պայմանների մասին տեղեկությունները (առանց այդ մասնակիցների անունները նշելու) սահմանվում են վերասակարկմանը մասնակցելու Բանկի հրավերում:
Գնման ընթացակարգի մասնակիցները գնումների հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում վերասակարկման մասնակցելիս թղթային և էլեկտրոնային եղանակով (Գնումների միասնական հարթակում վերասակարկում իրականացնելիս) ներկայացնում են գնման ընթացակարգին մասնակցելու հայտի փոփոխված պայմանները սահմանող փաստաթղթեր:
Վերասակարկման արդյունքներով գնման ընթացակարգի հաղթողը որոշվում է սույն գնման ընթացակարգի համար սահմանված կարգով` գնման ընթացակարգի փաստաթղթերում նշված գնահատման չափանիշներին համապատասխան:
Վերասակարկումը իրականացվում է գնման ընթացակարգին մասնակցելու հայտերի գնահատման և համադրման ընթացակարգի (վերանայման, գնահատման և համեմատության) համար սահմանված ժամկետներում, որոնք սահմանված են գնման ընթացակարգի փաստաթղթերում:
Թարմացվել է առ՝ 14-10-2025թ., 12:40