ՎՏԲ-Հայաստան Բանկն առանձնահատուկ նշանակություն է տալիս մարզերում կրթության և սպորտի զարգացմանը
14.12.2020ՎՏԲ-Հայաստան Բանկը` Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցի տանիքի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, որը քանդվել էր 2020 թվականի մայիսին`ուժգին քամու հետևանքով: Այդ պատճառով՝ դպրոցում դասերը չեղարկվել էին, և 140 աշակերտներ չունեին կրթություն ստանալու հնարավորություն, քանի որ վերջինս գյուղի միակ դպրոցն է:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց Շիրակի մարզի խնդրանքին՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով դպրոցին, ինչի շնորհիվ արդեն հոկտեմբերին հիմնանորոգման աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին, և դպրոցում վերսկսվեցին դասերը:
Ֆինանսական աջակցության հերթական ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ Բանկերի միության հետ համատեղ, հովանավորել է նաև Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ֆուտբոլի խաղադաշտի կառուցման և բարեկարգման նախագիծը:
Շիրակամուտում ֆուտբոլն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այս մարզաձևի ավանդույթներն այստեղ փոխանցվում են սերնդեսերունդ: Սակայն մարզիկները չեն ունեցել պատշաճ պայմաններ ամենօրյա մարզումների համար:
Ցուցաբերված աջակցության և համատեղ ջանքերի շնորհիվ` 2020 թվականի հոկտեմբեր ամսից ապագա չեմպիոնները մարզվում են մաքուր օդին՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող ֆուտբոլի դաշտում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի համար երիտասարդների կրթությունը և մարզական կարողությունների զարգացումը առանձնահատուկ կարևոր են, հենց այդ պատճառով Բանկը միշտ աջակցություն է ցուցաբերում ուսումնական հաստատություններին՝ հատկապես մարզերում դպրոցականներին և ուսանողներին մոտիվացնելու նպատակով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: