ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից
18.02.2021Ժամանակին համընթաց՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը սպառողական վարկավորման շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է օգտվել վարկային գծերից:
Վարկային գիծը լավագույն լուծում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ են դրամական միջոցներ չնախատեսված ծախսեր իրականացնելու համար: Դա է պատճառը, որ վարկային այս պրոդուկտի նկատմամբ հաճախորդների շրջանում պահանջարկն օրեցօր աճում է:
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային գիծը՝ շահավետ և ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտվել վարկային միջոցներից անվճար:
Վարկային գծերի հիմնական առավելություններն են․
- Վարկային միջոցների օգտագործման անտոկոս (արտոնյալ) ժամանակահատված՝ մինչև 55 օր տևողությամբ (կախված քարտի տեսակից), որի ընթացքում վարկի օգտագործված գումարն ամբողջությամբ մարելու դեպքում հաճախորդը տոկոս չի վճարում:
- Վարկային գծի վերականգնվող սահմանաչափ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում հաճախորդի տնօրինության տակ միշտ առկա է անհրաժեշտ գումար «անվտանգության բարձիկի» տեսքով: Մեկ անգամ ներկայացնելով Բանկին վարկային սահմանաչափի ստացման դիմում և ստանալով վարկային գիծ՝ հաճախորդը ցանկացած պահի հասանելիություն ունի տրամադրված դրամական միջոցների:
- Հարմարավետություն՝ վարկային սահմանաչափը թույլ է տալիս հաճախորդին չհետաձգել անհրաժեշտ ապրանքի գնումը: Կատարելով մասնակի վճարումներ որոշ ժամանակահատվածի ընթացքում՝ հաճախորդն ունի հնարավորություն գնել ապրանքը նախապես:
Վարկավորման հիմնական պայմաններն են.
- արժույթ՝ ՀՀ դրամ,
- տարեկան անվանական տոկոսադրույք` 11-19,5% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12-24%),
- վարկի գումար` 30,000 ՀՀ դրամից մինչև զուտ եկամտի 6-ապատիկը,
- վարկի ժամկետ` 6-ից 24 ամիս:
Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:
Վարկային գծերի պայմանների և սակագների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում` https://www.vtb.am/am/credits/kreditnye-karty, https://www.vtb.am/ru/payment-cards#debetovye-karty# հղումներով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: