ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ամրագրել Mastercard քարտերով կացարաններ և ստանալ cashback մինչև 10%
13.02.2020ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը իրենց հաճախորդներին առաջարկում են ճանապարհորդել շահավետ պայմաններով և ուղևորությունների ընթացքում խնայել կացության ծախսերը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է Mastercard քարտի բոլոր քարտապաններին, որ հնարավոր է ամրագրել կացարան Booking.com կայքի հատուկ էջից և ստանալ 4%-10% cashback: Գումարի փոխհատուցման տարբերակով հաճախորդները կարող են ամրագրել Booking.com կայքի հատուկ էջում, իսկ cashback-ը՝ ստանալ մեկնելուց հետո 65 օրվա ընթացքում:
Այս շահավետ առաջարկը կտևի մինչև 2020 թվականի մարտի 31-ը:
Հիշեցնում ենք, որ դեբետային քարտերի օգտագործումը՝ Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold, Business քարտերով և World Black Edition պրեմիում կատեգորիայի քարտերով ոչ միայն շահավետ է, այլև հեշտ և անվտանգ:
Mastercard քարտերն ունեն մի շարք առավելություններ և առանձնահատկություններ՝
- մինչև 10,000 ՀՀ դրամ վճարումներ` մեկ հպումով և առանց PIN կոդ մուտքագրելու
- քարտային հաշվի օնլայն լիցքավորում՝ TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով կամ cash-in բանկոմատներում՝ թղթադրամները փաթեթով մուտքագրելու միջոցով
- արտերկրից ուղարկված դրամական փոխանցումների ակնթարթային ստացում՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգի միջոցով՝ նշելով միայն Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը և գումարը
- անհպում կրիչներ՝ այլ ոչ թե մագնիսական, ինչը ավելի անվտանգ է և դժվար է ենթարկվում կեղծման
- միացում Secure Code ծառայությանը, որն ինտերնետ գնումների պահին պահանջում է հաստատում SMS-հաղորդագրության միջոցով՝ անվտանգ դարձնելով գնման գործընթացը։
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով՝
- ՀՀ դրամ
- ԱՄՆ դոլար
- Եվրո
- Ռուբլի
Mastercard Gold քարտերով կարելի է գումար կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող բանկոմատներում` 0% միջնորդավճարով։ Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան 1 միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ գործարքներ ավելի քան 32 միլիոն վաճառքի և սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը 184-ն է, որոնցից 27-ը, հիմնական գործառույթներից բացի, ապահովված են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: