ՎՏԲ-Հայաստան Բանկն սկսում է «Мир» քարտերի սպասարկումը
27.04.20222022թ․ ապրիլից «Мир» վճարային համակարգի քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից։ Ծառայությունը հասանելի է նաև ԱՊՀ երկրների գործընկեր վճարային համակարգերի քարտերի համար։
ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում «Мир» քարտերից միջոցների կանխիկացումն իրականացվում է թողարկող բանկերի կողմից սահմանված սակագներով: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից լրացուցիչ միջնորդավճարներ չեն գանձվում։ «Мир» քարտի քարտապանները կարող են ստուգել իրենց հաշվի մնացորդը Բանկի ցանկացած բանկոմատի միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը սույն թվականի մայիս ամսին նախատեսում է թողարկել սեփական «Мир» քարտեր:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բանկոմատների ամենալայն ցանցը Հայաստանում։ Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հասնում է 210-ի, որից 101-ը տեղակայված են քաղաք Երևանում, 109-ը՝ ՀՀ մարզերում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: