VTB-BANK

Պատմությունը

Հայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա և դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը: Հայխնայբանկի պատմությունը սկսվում է XX դարի սկզբից: Հայխնայբանկը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին, այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում հիմնադրվեցին և գործեցին առաջին պետական խնայողական դրամարկղերը: 70 տարի անց, 1993թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի` Հայխնայբանկի:

2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ (այսուհետ` ՎՏԲ Բանկ ՀԲԸ) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս):

Այդպիսով, «Հայխնայբանկ» ՓԲԸ ներգրավվեց ռուսական ՎՏԲ Բանկ ՀԲԸ դուստր բանկերի շարքերում, և 2006թ. հունիսին ռեբրենդինգից հետո, բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ: 2007թ. հուլիսին ՎՏԲ Բանկ ՀԲԸ ձեռք բերեց բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) և դարձավ «Հայխնայբանկ» ՓԲԸ միանձնյա բաժնետերը: Նույն 2007թ. Բանկի կառավարող մարմինների կազմում տեղի ունեցան փոփոխություններ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հանդես է գալիս որպես ԱրՔԱ լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ:

Մասնաճյուղերի ամենալայն ու խոշոր ցանցը Հայաստանի տարածքում հնարավորություն է տալիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդներին իրենց բնակության վայրում օգտվել բանկի բազմաբնույթ ծառայություններից` տարաբնույթ ավանդների ընդունում և վարկերի տրամադրում, միջազգային փոխանցումների իրականացում, կոմունալ ծառայությունների վարձավճարների ընդունում:

Բանկն ունի 53 մասնաճյուղ` 22-ը` Երևան քաղաքում, մնացած 31-ը` Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում:

Թարմացվել է առ՝ 24-01-2024թ., 12:53

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ