Առաքելությունը, տեսլականը և արժեքները
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կորպորատիվ կառավարման համակարգը կառուցվում է ՀՀ օրենսդրության և ՀՀ Կենտրոնական բանկի պահանջների բացարձակ կատարման սկզբունքի հիման վրա, ինչպես նաև առավելագույնը հաշվի է առնում միջազգային լավագույն փորձը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հիմնական խնդրիներից մեկն է հանդիսանում կորպորատիվ կառավարման և գործարար էթիկայում բարձր միջազգային չափանիշներին հասնելը («ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ էթիկայի կոդեքս և Բանկի վարվելակերպի կանոններ):
Բանկը օգտագործում է կորպորատիվ կառավարման ոչ միայն միջազգային չափանիշները, այլ նաև, հանդիսանալով ՎՏԲ Խմբի անդամ, ՎՏԲ Խմբի տարիների հաջող փորձը կորպորատիվ կառավարման ոլորտում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից կառուցվել է կորպատիվ կառավարման և ներքին վերահսկողության արդյունավետ համակարգ` բաժնետերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ: Բանկը հանդիսանում է Կորպորատիվ քարտուղարի ինստիտուտի ներդրման պիոները` Բանկի կառավարման մարմինների արդյունավետ համագործակցության և գործունեության ապահովման համար: Բանկի Խորհրդին կից գործում է Աուդիտի կոմիտեն, որը Ներքին աուդիտի դեպարտամենտի հետ մեկտեղ աջակցում է կառավարման մարմիններին Բանկի արդյունավետ աշխատանքի ապահովման համար:
Բանկի կառավարման բարձրագույն մարմինը հանդիսանում է Բանկի Բաժնետերերի ընդհանուր ժողովը: Բանկի Խորհուրդը ընտրվում է բաժնետերերի կողմից և հաշվետու է նրանց: Բանկի Խորհուրդը իրականացնում է Բանկի գործունեության ընդահուր կառավարումը, ապահովում է ռազմավարական կառավարումը, վերահսկում է գործադիր մարմինների` Գլխավոր Տնօրեն-Տնօրինության Նախագահի և Տնօրինության գործունեությունը: Բանկի գործադիր մարմինները, իրենց հերթին, իրականացնում են Բանկի օպերատիվ գործունեության ղեկավարումը և Բանկի ռազնավարության զարգացման իրականացման նկատմամբ կազմակերպումը` բիզնեսի հիմնական տեսակների, կառավարման համակարգերի և վերահսկողության նկատմամբ: Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահը ղեկավարում է Բանկի ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև իրականացնում է օրենքնրի, այլ նորմատիվ ակտերի և Բանկի ներքին իրավական ակտերի, տարածքային և կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից:
Ֆինանսական հաշվետվության ստուգման իրականացման և հաստատման նպատակով Բանկը յուրաքանչյուր տարի ներգրավում է արտաքին աուդիտոր, որը կապված չէ Բանկի և իր բաժնետերերի հետ գույքային շահերով:
Բանկը ժամանակին է իրականացնում լրիվ և ճշգրիտ տեղեկատվության հրապարակում, այդ թվում` իր ֆինանսական դրության, տնտեսական ցուցանիշների, սեփականության կառուցվածքի մասին, որպեսզի ապահովի Բանկի հաճախորդներին, բաժնետերերին և ներդրողներին` հիմնավորված և կշռադատված որոշումներ կայացնելու ապահովման համար:
Թարմացվել է առ՝ 06-06-2024թ., 11:05