VTB-BANK

Առևտրային գործառնություններ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ իրականացնում է առք ու վաճառքի գործարքներ բորսայում և արտաբորսայում, ինչպես նաև առաջարկում է արժեթղթերի գրավադրմամբ ‎ֆինանսավորում։

ՎՏԲՀայաստան Բանկ» ՓԲԸ հատուկ ուշադրություն է դարձնում ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններին, մասնավորապես նրանց համար մշակվել է հատուկ սակագնային սանդղակ (https://www.vtb.am/am/investment-banking/brokerage/  բրոքերային սպասարկում/սակագներ, https://www.vtb.am/am/investment-banking/depositary/   պահառություն/սակագներ):

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՀՀ ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների (ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր և ապահովագրական ընկերություններ) հետ կնքում է հակադարձ ռեպո համաձայնագրեր` ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերով:

Հակադարձ ռեպո գործիքը սահմանված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի իրացվելիության կառավարման, ֆինանսական շուկայի մասնակիցների սպասարկման համար:

Հակադարձ ռեպո գործարքների կնքման առավելագույն ժամանակահատվածը հիմնականում չի գերազանցում 21 օրացուցային օրը, իսկ գործարքի տոկոսադրույքը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից հաճախորդների յուրաքանչյուր դասի համար սահմանվում է հակադարձ ռեպո գործարքի առավելագույն սահմանաչափ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կոլեգիալ մարմնի կողմից սահմանվում է հակադարձ ռեպո գործարքի չափորոշիչները:

Թարմացվել է առ՝ 20-01-2023թ., 15:17

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ